Միայն Նիկոլի հետևից չգնալով դուք կհարգեք անմեղ զոհերի հիշատակը. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Նրանք չվախեցան ձեզ համար կորցնել կյանքը։
Երբ դեռ նոյեմբերի 1-ին Մոսկվայում ինձ ասում էին, որ Նիկոլը հանձնելու է Արցախը և ստորագրելու է կապիտուլյացիայի փաստաթուղթը, ես կռիվ էի տալիս, ես ասում էի՝ նա դեմագոգ է, պոպուլիստ է, ստոր է, բայց դավաճան չի: Սխալվեցի: Նիկոլը դավաճան է:
Եթե 2 տարի առաջ մեկը ինձ ասեր, որ իր գլխավորած երթին մասնակցելու համար Նիկոլը վարչական ռեսուրսի ամենակեղտոտ օգտագործմամբ, մարդկանց աշխատանքից հանելու սպառնալիքով, իր գրպանի եղկելի օլիգարխների մասնակցությամբ կփորձի ապահովել մարդկանց ներկայությունը` կրկին կասեի հնարավոր չի: Սխալվեցի: Ողջ պետական համակարգին հրահանգ է տրված մարդկանց բերման ենթարկել Եռաբլուր՝ Նիկոլի երթին:
Ուժային կառույցներին հրահանգ է տրված քաղաքացիական հագուստներով մասնակցել երթին, ուսուցիչներին, բժիշկներին, մարզպետարաններին, համայնքապետարաննարին, բոլորին-բոլորին սպառնալիքով բերման են ենթարկելու:
Ինձ տասնյակ մարդիկ են դիմել, որոնց սպառնացել են չգնալու դեպքում ազատել աշխատանքից:
Հիմա դիմում եմ այդ մարդկանց:
Եթե չեք ուզում գնալ` մի՛ գնացեք: Մի՛ վախեցեք: Նիկոլը ձեզ ոչինչ չի կարող անել: Որովհետև Նիկոլը այլևս ոչինչ է:
5 հազար ամենապայծառ տղաները չվախեցան մեռնել ձեզ համար, իսկ դուք վախենում եք մի ինչ-որ Նիկոլի՞ց:
Նիկոլի հետ երթի գնալով դուք դառնում եք իր դավաճանության մեղսակիցը, ինքը ուզո՛ւմ է ձեզ ևս դարձնել իր դավաճանության, պայծառ այդ տղաների սպանության մասնակիցը: Նա ուզո՛ւմ է, որ դուք իր հետ մասին կիսեք իր դավաճանության և մեղքի խարանը:
Եվ ո՛վ այսօր կքայլի դավաճանի հետևից` նա կդառնա 5 հազար տղաների սպանության ու հանձնված հայրենիքի մեղսակիցը:
Մի՛ վախեցեք, մերժե՛ք դավաճանին: Հիշեք` սատանայի հետևից գնում եմ միայն դժոխք:
Միայն Նիկոլի հետևից չգնալով դուք կհարգեք անմեղ զոհերի հիշատակը»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է
- «Մանկավարժներին, աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ստիպում են մասնակցել Փաշինյանի վաղվա սրբապիղծ երթին»
- Մինասյան. Պատերազմի օրերին Փաշինյանը, «Պատրոն» Դավիթն ու Դավիթ Տոնոյանը փող են աշխատել
- «Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցների հրահանգված է մասնակցել «իշխանությունների» կազմակերպած երթին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան