Սեյրան Օհանյանի բաց նամակն Արարատ Միրզոյանին
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Արցախի Ազգային հերոս Սեյրան Օհանյանը բաց նամակ է հղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։
«Պարո’ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դո’ւք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։
Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ խորհրդային միության սահմանների նշագծումներով։
Ինձ մոտ հարց է առաջանում․
1․Դուք ընդունո՞ւմ եք արդեն ավելի քան 30 տարի գոյություն չունեցող խորհրդային միության սահմանները․ կարծում եմ, պատմությունից տեղյակ եք՝ ինչպես հայկական Արցախը Ստալինի հրամանով 1921 թ․ բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։
2․ Եթե ընդունում եք խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս։
3․ Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը և քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ»,- նշված է Ս. Օհանյանի նամակում։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ պահեստազորի և պաշտոնաթող գեներալներն իշխանությունների հրաժարականի կոչով են հանդես եկել
- Ս. Օհանյան. Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկողները ժամ առաջ պետք է հեռանան
- Սեյրան Օհանյան. Մենք այս ամենից կարող էինք հաջողությամբ դուրս գալ, եթե...
- Ինձ և մյուս փորձառու գեներալներին արգելել են մտնել հրամանատարական կետ․ Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյան. Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված է բնակչության ֆիզիկական գոյությունը