Կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր, որ բոլոր բանակցությունները տապալվեցին. Վազգեն Մանուկյան
Վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով, այսօր տխուր օր է, քանի որ չկան երիտասարդների վառվռուն աչքերը։
«Առաջին պատերազմի մասնակիցների և զոհվածներից շատերի հետ ես ծանոթ էի, ընկեր, և մենք կիսվում էինք մտքերով։ Եվ իրենք պատգամ են թողել, իրենք երազանք ունեին, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր և ազդեցիկ երկիր, որտեղ կայնքը կլինի արդար, բարեկեցիկ։ Նույն մտքերով էին տոգորված նաև այն տղաները, որոնք մասնակցեցին այս պատերազմին։ Նրանք զոհվեցին այս տարօրինակ պատերազմում, որը, շատերը արդարացիոեն նշում են ծախված պատերազմ»,- այսօր անցկացվող հանրահավաքի ընթացքում նշեց վարչապետի միասնական թեկնածուն։
Ըստ Վազգեն Մանուկյանի, այս պատերազմը կարող էր և չլինել։ Նա նկատեց՝ կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր, որ բոլոր բանակցությունները տապալվեցին, բոլոր դաշնակիցները կորսվեցին։
«Պատերազմը մենք կարող էինք հաղթել, չնայած, մինչև պատերազմը պետք է արվեին այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ էին, բայց չարվեցին։ Երբեմն ասում են՝ 2.5 տարին քիչ էր։ Իննսունականներին մենք 2.5 տարում զրոյից բանակ ստեղծեցինք և խայտառակ պարտության մատնեցինք թշնամուն։ Նույնիսկ, եթե պատրաստ չէինք պատերազմին, ծայրահեղ դեպքում կարող էինք շուտ կնքել այդ պայմանագիրը։ Մենք կունենայինք քիչ կորուստներ, և հազարավոր երիտասարդներ, որոնք հիմա Եռաբլուրում են, կվերադառնային իրենց ընտանիքներ։ Բայց դա չարվեց»,- ասաց նա։
Այդ իսկ պատճառով, ըստ վարչապետի միասնական թեկնածուի, հայ ժողովուրդը հայտնվեց մի իրավիճակում, որ երկրում տիրում է անիշխանություն, անտերություն.
«Պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ։ Եթե այսպես շարունակվի, շուտով աշխարհի քաղաքական քարտեզից կա՛մ կվերանա Հայաստանը, կա՛մ կվերածվի այնպիսի խղճուկ բանի, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնի։ Մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով»։
Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդը նորից ոտքի է կանգնելու, նորից կարողանալու է իր իրավունքները պաշտպանել՝ որքան շուտ, այդքան լավ։
«Մենք պետք է կարողանանք իրականացնել մեր զոհվածների պատգամը՝ ունենալ ազատ, հզոր երկիր, որտեղ մարդը հպարտությամբ է ապրում՝ ազատ, բարեկեցիկ և արդար միջավայրում։ Եկեք երդվենք, որ այդ պատգամը կկատարենք»,- եզրափակեց խոսքը վարչապետի միասնական թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Մեր բռունցքը օդում կմնա, մինչև հրաժարականից հետո չկալանավորվի մեր ազգին այս օրը բերած մարդը. զոհվածի հայր
- Նիկոլ Փաշինյանը մեր հետ շատ անկեղծ է եղել, ինքը եկել էր քանդելու խոստումով. Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին