Տղաների արյունը նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքերին է. զոհվածի քույր
«Եկել ենք Եռաբլուր, որպեսզի կանխենք Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաներից մեկի քույրը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, նույնքան մեղավոր է Եռաբլուրում ավելացած շիրիմների համար, որքան սահմանում հայ զինվորի դեմ կռվող թշնամին։
«Ես կիսում եմ զոհված տղաների մայրերի, քույրերի, կանանց վիշտը, և ասում եմ, որ այդ տղաների արյունը նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքերին է։ Նրանք այդքան մարտնչել ու կռվել են, իրենց կյանքն են դրել նժարի վրա, որպեսզի պահպանեն իրենց ազատագրված հայրենիքը, իսկ ինքն իր թեթև ձեռքով այդ հայրենիքը նվիրաբերել կամ վաճառել է թշնամուն»,- ցավով նշեց նա, ապա հավելեց, որ ինքը Քարվաճառից է։
Զոհվածի քույրը շատ քարվաճառցիների անունից հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը իրենց ապրած տարիները դարձրել է առոչինչ.
«Նա ուղղակի ավելացրեց Եռաբլուրի տարածքը՝ պակասեցնելով հայրենիքի տարածքը»։
Հարցին, թե այսօր իրենք ինչ են անելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանի երթը չմտնի Եռաբլուր, զոհվածի քույը պատասխանեց՝ քաղաքակիրթ ձևով հորդորելու են, որ չմտնեն Եռաբլուր ու «չպղծեն» այն։
«Նա գերագույն մեղավորներից է, որ այսքան ավելացել են զոհված տղաների գերեզմանները։ Իր ցինիկ պահվածքով ինքը չպետք է գտնվի այստեղ։ Այստեղ արժանապատիվ հայեր են, այստեղ պառկածները հանուն հայրենիքի մարտնչած տղաներ են, այստեղ իրենց կյանքը չխնայելով հայրենիք պահած տղաներ են։ Եվ կապիտուլյացիա ստորագրած ինչ-որ սուբյեկտ չի կարող այստեղ ոտք դնել։ Ես գիտեմ, որ ինքը մարդկային բոլոր արժեքներից զուրկ է, և այդքանը չի հասկանում, և իր ցինիկ պահվածքն է արտացոլվում իր այս քայլով։ Այսքան օր անցած հայտարարում է եռօրյա սուգ։ Բայց սուգը սկսվել է պատերազմի առաջին օրվանից՝ առաջին զոհի հետ»,- նկատեց նա։
Ըստ քարվաճառցու, Նիկոլ Փաշինյանը հայի արժանապատվությունը հավասարեցրել է հողին, և իրավունք չունի ոտք դնելու Եռաբլուրում, և ծիծաղելու հայի վրա՝ որպես ազգ.
«Բոլորիս է հայտնի, որ 2.5 տարի նա իր ազգատյաց, ազգադավ ծրագրով է շարժվել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին