Դավաճանին հեռացնելուց հետո մենք ծանր, բայց պատմական առաքելություն ենք իրականացնելու. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Եռաբլուրի դաժան տեսարանների և մեր անելիքների մասին
Պարզապես պետք է անտեսել անհայրենիք, մոլորված, ատելությունից կուրացած որոշ մարդկանց պահվածքը և չհակադրվել իրենց։ Մեր պայքարն առաջին հերթին նաև իրե՛նց փրկության համար է, և դավաճանին հեռացնելուց հետո մենք ծանր, բայց պատմական առաքելություն ենք իրականացնելու։
Ստեղծելու ենք նոր որակի ազգային պետություն և արժեհամակարգ, ազգային դաստիարակությամբ սերունդ, ով լավագույնս գիտակցելու է իր տեղն ու դերը, իր վրա դրված պատասխանատվության բեռն ու դրա արժեքը։
Սերունդ, ով, կառաջնորդվի ազգային և համամարդկային արժեքներով, ոչ թե փողոցայինի իր վարքագծով։
Սերունդ, ով առաջնորդվելու է Եռաբլուրի խորհրդով՝ հերոսների հիշատակը նրանց գործը շարունակելու խոստումը սրտում պահած։
Մեր գերագույն գլխավոր նպատակն է՝ հրատապ կերպով հեռացնել ճանապարհին կանգնած խոչընդոտին և լուծել հետևյալ հույժ կարևոր խնդիրները.
֊ կազմակերպել մեր սահմանների պաշտպանությունն ու երկրի անվտանգությունը,
֊ կանխել մեր պետության անկումը,
֊ կասեցնել պետական ինստիտուտների քայքայումը,
֊ կանխել երկրին սպասվող սոցիալ֊տնտեսական կոլապսը, հումանիտար աղետը,
֊ վերջ տալ ստին, կեղծիքին, ատելությանը, պառակտմանը և երկրում հաստատել իրական համերաշխության մթնոլորտ։
Սրա՛նք են մեր առջև դրված առաջնահերթ խնդիրները, որոնց օր առաջ լուծումն այլընտրանք չունի, այլընտրանքը մեր պետության կործանումն է, որը մենք թույլ չե՛նք տալու։
Հետևաբար, րոպե առաջ ոտքի՛ կանգնենք, միասին փրկե՛նք մեր Հայրենիքը և միասին կառուցենք մեր երազած երկիրը»։
Եռաբլուրի դաժան տեսարանների և մեր անելիքների մասին Պարզապես պետք է անտեսել անհայրենիք, մոլորված, ատելությունից ...
Posted by Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan on Sunday, 20 December 2020
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները. Սաղաթելյան
- Եռաբլուր մտնելիս կրակայրիչներ ու տարբեր իրեր են նետել Փաշինյանի վրա
- Կարծում ես՝ հասա՞ր տղաների շիրիմներին, չէ, դու չհասար, դու սողացիր նրանց ոտքերի տակ. Նիկոլ. Կարին Տոնոյան
- «Հայրենիքի փրկության շարժում». Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, արի Հանրապետության հրապարակ
- Այս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, մեր երկրի ներքին կայունությունը. Սաղաթելյան
- Նիկոլ Փաշինյանը շրջեց Եռաբլուրում «Նիկոլ, հեռացիր» վանկարկումների տակ
- «Նիկոլ, դավաճան», «թուրք Նիկոլ». Քաղաքացիները մերժում են Փաշինյանի մուտքը Եռաբլուր
- Կարմիր գույնով են ներկել Նիկոլ Փաշինյանի երթի ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան