«Հասկանում եմ՝ Կապանը հեռու է մայրաքաղաքից, չեք զգում վտանգը, բայց թույլ տվեք հուշեմ՝ վտանգը մեծ է, շատ մեծ»
Ֆեյսբուքում Հասմիկ Հարությունյանը գրում է.
«Նկարը Կապանի Սյունիք գյուղից, իսկ ավելի կոնկրետ իմ տան բակից։
Երեկվանից արդեն տեղավորվել են, այսօր կրակ են վառում։ Դե ցուրտ է, կմրսեն։ Ժամանակին հենց այստեղից էին մեր տները կրակի տակ պահում։ Մայրս պատմում է, որ մի օր երբ բացօթյա բալկոնում աման էր լվանում պատահական քեռիս է տուն գալիս ու ձայն տալիս իրեն, մորս շրջվելն ու լվացարանին կրակելը վայրկյան է տևում։
Մեր տան վրա, դարպասներին դեռ մնացել են կրակոցներից առաջացած հետքերը (հայրս չի վերացրել դրանք չնայած տան վերակառուցմանը)։ Հենց այստեղից ամբողջ ճանապարհը կրակի տակ պահելու արդյունքում է, որ քեռիներս մեկ օրում անմահացան։
Միգուցե շատերը չպատկերացնեն, ու Աստված տա, որ չպատկերացնեք, թե ինչ է նշանակում տատիդ ամեն անգամ նկարները գրկած լացելուց տեսնելը, թե ինչ է նշանակում մորդ ամեն անգամ սեպտեմբերի 5-ին (քեռիներիս անմահանալու օրն է) գերեզման ուղեկցելը։ Չէ հիմա չեմ պատմելու թե ընտանիքս ինչ դաժան օրեր է ունեցել, հիմա եկել եմ զգուշացնելու, որ թույլ չտաք նման ընտանիքների շատանալը։
Ես, իհարկե, հասկանում եմ Կապանը հեռու է մայրաքաղաքից չեք զգում վտանգը, բայց թույլ տվեք հուշեմ՝ վտանգը մեծ է՝ շատ մեծ։ Բայց ոչինչ մեր ողնաշարը շատ ամուր է՝ ջարդելն է դժվար։ Մեզ, ի տարբերություն շատերի, մասնատելն է դժվար։ Հենց դրանում է սյունեցու ոգին, ուժը»։
Գրառման վերջում Հասմիկը նշել է պետական կառույցների՝
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia
Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները՝ Գորիսի քարե կամարի մոտ
- Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով. ՊՆ
- «Սահմանը Կապանի քթի տակ է, օդանավակայանի քթի «մեջ» է»
- Կապանից մի քանի կմ հեռավորության վրա էքսկավատորը գծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը
- Կապանում մարդիկ իրենց տունն են վառում. Անի Սամսոնյան
- Արթուր Դանիելյան. Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում
- «Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան