Սյունիքի մարզպետ. Չանցնել ՀՀ ԶՈւ կողմից պահպանվող տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու նպատակներով
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անվտանգության նկատառումներից ելնելով` դիմել է մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։
«Խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։
Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում»,- նշված է մարզպետի հայտարարության մեջ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ---------------------------------------------------- Հարգելի՛ սյունեցիներ Անվտանգության նկատառումներից...
Posted by Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration on Sunday, 20 December 2020
Հիշեցնենք՝ երբ խոսվել է այն մասին, որ Փաինյանի՝ Սյունիք գնալու հետ բողոքի ակցիաներ կլինեն, նորանշանակ մարզպետը ասել էր՝
Որոշողը...
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ, էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն. Գորիսի քաղաքապետ
- «Հասկանում եմ՝ Կապանը հեռու է մայրաքաղաքից, չեք զգում վտանգը, բայց թույլ տվեք հուշեմ՝ վտանգը մեծ է, շատ մեծ»
- Ադրբեջանցիները՝ Գորիսի քարե կամարի մոտ
- Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով. ՊՆ
- «Սահմանը Կապանի քթի տակ է, օդանավակայանի քթի «մեջ» է»
- Կապանից մի քանի կմ հեռավորության վրա էքսկավատորը գծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին