Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 4 599 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ: Այս մասին հայտնում է 1tv.ge կայքը։
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 208 638 դեպք, այստեղից ապաքինվել է 180 441 պացիենտ, մահացել է 2 094 մարդ:
Կարանտինային գոտիներում այս պահին գտնվում է 481 քաղաքացի, 6 654 մարդ բուժվում է հիվանդանոցներում, 1 913 անձ գտնվում է կովիդ-հյուրանոցներում:
Դեկտեմբերի 19-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 904 նոր դեպք, ապաքինվել էր 4 316 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 635 նոր դեպք
- 10 ամսում Վրաստանում ավելի քան 200 հազար կորոնավիրուսային հիվանդության դեպք է գրանցվել
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 487 նոր դեպք
- Փետրվարին Վրաստանում կվերականգնվեն միջազգային չվերթները
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 837 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա