Նիկոլ, էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն. Գորիսի քաղաքապետ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գրում է.
«Նիկո՛լ ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ Էսօր դու քո ձեռքով թշնամուն նվիրեցիր արյունով պահված պատմական հողը, մեր բնակավայրերը տարար թուրքի բերան։
Որոտանից մի քանի մետր հեռավորության վրա պիտի կանգնի ադրբեջանցին, որոտանցին ի՞նչ սրտով պետք է շարունակի ապրի ու արարի։ Սրա մասին էիր ասու՞մ, որ սահմաններն անվտանգ են, վաղը էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն։
Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք․ Որոտանի, Շուռնուխի, Խնձորեսկի բնակիչներին այսքանից հետո դեռ պիտի համոզես, որ իրենց անվտանգությունը մազից չէ՞ կախված։ Քո պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն մեր երկրի համար լուրջ սպառնալիք է, մենք ամեն րոպե կիլոմետրով հող ենք կորցնում ու մեր ժողովրդին տանում կործանման։ Հանակարծ չմտածեք, որ ֆեյքաբուծարանը ուղղելով Սյունիք՝ կոտրելու եք Սյունեցու ոգին։ Սյունիքը չի հանդուրժելու ոչ ներքին դավաճանին, ոչ էլ արտաքին թշնամուն։ Սյունիքը միասնական է միշտ ու ոչ ոք չկասկածի, որ այս հողից մաքրվելու են մարզի դարպասները բացած դավաճաններն ու թուրքերը»։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը տեսանյութ է հրապարակել՝ թշնամու զինվորները Որոտանի մատույցներում
- «Հասկանում եմ՝ Կապանը հեռու է մայրաքաղաքից, չեք զգում վտանգը, բայց թույլ տվեք հուշեմ՝ վտանգը մեծ է, շատ մեծ»
- Ադրբեջանցիները՝ Գորիսի քարե կամարի մոտ
- Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով. ՊՆ
- «Սահմանը Կապանի քթի տակ է, օդանավակայանի քթի «մեջ» է»
- Կապանից մի քանի կմ հեռավորության վրա էքսկավատորը գծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը
- Կապանում մարդիկ իրենց տունն են վառում. Անի Սամսոնյան
- Արթուր Դանիելյան. Ո՞նց կարա սթափ մարդը չհասկանա, որ խնդիրը Երևանում է, ոչ թե Սոթքում, Կապանում կամ Շուռնուխում
- Վաղը՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Քաղաքապետ
- «Գորիսից չեմ կարողացել գնալ Կապան, գարանտիա չկա, որ քեզ մեքենայով չեն գողանա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան