Վանեցյան. Երեկ Եռաբլուրում հերթական քաղաքական շոուն էր
«Եռաբլուրում ամփոփված են մեր հերոսների աճյունները։ Այստեղ գալուց պետք է հասկանալ, թե ուր ենք մենք գալիս։ Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկվա սգո երթին վերաբերող հարցերին։
Ա. Վանեցյանի խոսքով, երեկ հերթական քաղաքական շոուն էր, հերթական մանիպուլյացիան, որը հարիր չէր հայ ժողովրդին։ Նա նշեց, որ ուղղակի ամոթ է վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց բերել սգո երթի։
«Ինչ վերաբերում է, թե ում հետևից է շատ մարդ քայլում, ամոթ է նման համեմատություններ անգամ անելը»,- նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։
Ա. Վանեցյանի խոսքով, կա խորը քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը պետք է ստանա իր լուծումը։
«Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը բոլոր օրենքներով, բարոյական, մարդկային, պետք է ինքնակամ հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև Հայաստանն ու հայ ժողովուրդը արժանի չեն պարտված առաջնորդ ունենալու», - ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե նախօրեին Եռաբլուրում տեղի ունեցածով Փաշինյանը ուզում էր ցույց տալ, թե աջակիցներ ունի, ժողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, ԱԱԾ նախկին տնօրենը նշեց. «Դուք տեսաք, թե ինչ կատարվեց Եռաբլուր մուտք գործելիս, ուղղակի խոսքերն ավելորդ են։ Չի կարող երկրի ղեկավարը իր երկրի մայրաքաղաքում շրջել այդպես, առավել ևս սրբավայր գալ և իրեն ուղեկցեն այդքան ոստիկաններ, անվտանգության աշխատակիցները, ոստիկանները բիրտ ուժ կիրառեն քաղաքացիների վրա, որպեսզի ապահովեն նրա մուտքը Եռաբլուր»։
Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ այս իշխանությունների օրոք յուրաքանչյուր օր զիջում են հայրենիքի մի հատվածը, յուրաքանչյուր օր ունենում են նոր գերեվարված անձիք, յուրաքանչյուր օր անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվում։
«Պետք է փոխվի քաղաքական իշխանությունը, որպեսզի հնարավոր լինի բոլոր հարցերի պատասխանները տրվեն»,- ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ա. Վանեցյանը կոչով դիմել էր ուժային կառույցների նախկին սպաներին՝ դեկտեմբերի 20-ին միասին այցելել Եռաբլուր։ Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։
Նա լրագրողներին ասաց, որ այստեղ են ԱԱԾ պահեստազորի սպաներ, վետերաններ, նաև ոստիկանության, դատախազության, մաքսային, հարկային, քննչական մարմնների, ԶՈւ բազմաթիվ գեներալներ, վաստակ ունեցող մարդիկ, սպաներ։
«Դեկտեմբերի 20-ն ԱԱԾ աշխատակցի օրն է։ Մենք երկար տարիներ այս տոնը նշել ենք, յուրահատուկ, առանձնահատուկ օր է։ Այս պայմաններում չէինք կարող տոնել, նշել մեր մասնագիտական տոնը, առաջակեցի իմ գործընկերներին որպեսզի այսօրվա հանդիպումը տեղի ունենա Եռաբլուրում, հարգանքի տուրք մատուցենք մեր նահատակված հերոսներին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ նախկին տնօրեն.Եղել է հանձարարական, որը գտել եմ՝ չպետք է կատարել
- Արթուր Վանեցյանն անվտանգության մարմինների նախկին աշխատակիցների հետ Եռաբլուրում է
- Եռաբլուր մտնելիս կրակայրիչներ ու տարբեր իրեր են նետել Փաշինյանի վրա
- Նիկոլ Փաշինյանը շրջեց Եռաբլուրում «Նիկոլ, հեռացիր» վանկարկումների տակ
- Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցների ու Եռաբլուրում հավաքվածների միջև քաշքշոց է սկսվել
- «Նիկոլ, դավաճան», «թուրք Նիկոլ». Քաղաքացիները մերժում են Փաշինյանի մուտքը Եռաբլուր
- Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ վետերաններին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին