Խաժակ Աինթափյան. Յուրաքանչյուր ազգային ոստիկան իր ամբաստանագրի մեջ ունի երեք պարտության պատճառ
«Սուտլիկ Ոստիկան։
Այս կիրակի ես ինձ ծանր պարտականություն պիտի հանձնեմ։ Մի պահ պիտի ենթադրեմ, թե ազգային բժիշկ չեմ, այլ ազգային ոստիան եմ ու պիտի այս պարտության պատճառները բացահայտեմ, որպեսզ ի մեղավորներին պատժեմ։
Որպես ազգային բժիշկ գիտեք, ես մեկ հոգի եմ, սակայն իբրև ազգային ոստիկան բարեբախտաբար ես առանձին չեմ և այս ծանր պարտականությունը միայնակ չեմ կատարելու։ Աշխարհում տասը միլիոն հայեր կան, ահաբասիկ ձեզ տասը միլիոն ազգային ոստիկան... Բոլորն էլ հիմա նույն գործով են զբաղած ` մեր պարտության պատճառներն են փնտրում, որպեսզի մեղավորին ձերբակալեն։
Պարտության պատճառները, ըստ երևույթին, բավական շատ են։ Եթե ինձ հարցնեք, ես իբրև ազգային ոստիկան նվազագույնը կարող եմ ձեզ երեք պատճառ ներկայացնել։
Եթէ ձեզնից յուրաքանչյուրն էլ ներկայացնի երեք այդպիսի պատճառ, տասը միլիոն ոստիկաններով կունենանք երեսուն միլիոն պարտության պատճառ։ Եվ ըստ մեր ազգային ոստիկանության, այս երեսուն միլիոն պատճառների մէջ չկա մի զույգ, որ իրար նման է...
Բոլորն էլ տարբեր են, բայց եթե մեզ հարցնես, բոլորն էլ ճիշտ են։
Սակայն եթե մի քիչ ավելի մոտիկից ուսումնասիրենք, զարմանալի բան պիտի տեսնենք... Յուրաքանչյուր ազգային ոստիկան իր ամբաստանագրի մեջ ունի երեք պարտության պատճառ , որոնց առաջինը երկրորդի պես է , իսկ երրորդը՝ ճիշտ առաջին երկուսին նման ...
Դեռ ավելին, տասը միլիոն ազգային ոստիկաններիս ամբաստանագրերը եթե ընթերցենք, նոյն երևույթը այնտեղ էլ պիտի նկատենք ` բոլորիս գրած պատճառները շիփ-շիտակ նոյնն են...
Առաջին երկուսը իրար նման են, իսկ երրորդ պատճառները բնավ տարբեր չեն... Սակայն եթե մեկը դրսից մեզ նայի, երեսուն միլիոն տարբեր պատճառ կլսի... Որովհետև յուրաքանչյուր ազգային ոստիկան միայն ինքն իր ասածն է պնդում ու մյուսի ասածը հերքում է, իսկ դրսից լսողը ինչպես միշտ մեզնից միայն աղմուկ է լսում։
Իսկ ի՞նչ եք կարծում. այս աղմուկը մեր պարտության պատճառներից գոնե մէկը չէ՞... Ինչ կարևոր է առաջինն է, թե երկրորդն է , չէ՞ որ երրորդն էլ նոյնն է...
Բայց երբ տասը միլիոն հայ երեսուն միլիոն մարդու աղմուկ է հանում , փոխանակ մեկ մարդու պես ձայն բարձրացնի , ոչ մեր աչքը մեղավորը պիտի տեսնի, ոչ էլ կարծես մեր ականջը հրաժարական պիտի լսի...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Խաժակ Աինթափյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր բռունցքը օդում կմնա, մինչև հրաժարականից հետո չկալանավորվի մեր ազգին այս օրը բերած մարդը. զոհվածի հայր
- Տնտեսագիտականի դասախոսները պահանջում են Փաշինյանի հրաժարականը