Եռաբլուրում կատարվածից հետո պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք. Հասմիկ Պապյան
Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար:
Հասմիկ Պապյանը գրում է.
«Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք, հույս չունենաք...
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր շնորհավորեցին ինձ օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը ստանձնելու առիթով:
Առաջարկը ստացել եմ դեռևս տարեսկզբին, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կողմից: Համավարակի պատճառով կարողացել եմ ընդունել այն ավելի ուշ՝ հոկտեմբերի 12-ին: Ովքեր, որ ակնկալում էին ինձ համար ավելի բարձր պաշտոններ, ասեմ, որ այս պահին ավելի կարևոր դերակատարում, քան մեր երիտասարդներին ուղղորդելն է, չեմ տեսնում: Դրա լավագույն ապացույցն էր մեր մեկնարկը՝ Բեթհովենի 250-ամյակին նվիրված դեկտեմբերի 17-ի համերգը, որը փաստեց, թե ինչպես ուսանող երգիչները կարող են կարճ ժամանակում համախմբվել և անել անհնարինը:
Հայտնում եմ բոլորին իմ խորին շնորհակալությունը: Վերջում ուզում եմ մեկ անգամ ևս հստակեցնել, որ ունեի և հիմա էլ ունեմ բոլոր հնարավորությունները Հայաստանից դուրս ապրելու և կյանքը «վայելելու»: Բայց վերադարձել եմ, որովհետև առավել ևս հիմա, Հայաստանից հեռու կյանքն ինձ համար անիմաստ է: Փորձելու եմ իմ օրինակով համոզել սփյուռքում բնակվող և երկընտրանքի առջև կանգնած շատ-շատերին...»։
Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու...
Posted by Hasmik Papian on Sunday, 20 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուր մտնելիս կրակայրիչներ ու տարբեր իրեր են նետել Փաշինյանի վրա
- Նիկոլ Փաշինյանը շրջեց Եռաբլուրում «Նիկոլ, հեռացիր» վանկարկումների տակ
- Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցների ու Եռաբլուրում հավաքվածների միջև քաշքշոց է սկսվել
- «Նիկոլ, դավաճան», «թուրք Նիկոլ». Քաղաքացիները մերժում են Փաշինյանի մուտքը Եռաբլուր
- Ես երբեք իմ կյանքի ողջ ընթացքում չեմ եղել այսչափ խաբված, մոլորված. Հասմիկ Պապյան