ԱԱԾ նախկին տնօրեն.Եղել է հանձարարական, որը գտել եմ՝ չպետք է կատարել
«Երեկ ողջ օրը դիտում էի, թե ինչ իրադարձություններ էին տեղի ունենում Եռաբլուրում, գարշանք էի ապրում։ Շատ վատ էի զգում, որ հերթական անգամ ծաղրի ու ծանակի առարկա դարձանք ամբողջ աշխարհի առաջ, որովհետև մարդիկ մոռանում էին, թե որտեղ էինք գտնվում»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։
Նա չանդրադարձավ իր հրաժարականի պատճառներին, նախատեսում է առաջիկայում ասուլիս հրավիրել. «Ձեռնպահ եմ մնալու նեղ անձնական խոսակցությունները, հանգամանքները ներկայացնելուց։ Այն կարծիքին եմ, որ ԱԱԾ աշխատակիցը չպետք է ներկայացնի այն տեղեկատվությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականություններ իրականացնելիս։ Իսկ այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը, որի մեջ սպառնալիք եմ տեսնում, դրանց մասին կխոսեմ»։
Հարցին՝ երբևէ ապօրինի հանձնարարություններ ստացե՞լ եք, Մ. Համբարձումյանը պատասխանեց, որ ձեռնպահ կմնա ապօրինի հանձնարարական ձևակերումը տալուց, կարող է փաստել, որ եղել է հանձարարական, որը գտել է՝ չպետք է կատարել։
ԱԱԾ նախկին տնօրենն անդրադառնալով պահեստազորի սպաների հայտարարությանը՝ ուսումնասիրել այն տեղեկատվությունը, որ պայմանավորվածություն է եղել թշնամի պետության ղեկավարի ու Փաշինյանի միջև, ասաց որ լիարժեք կիսում է իր գործընկերների մտահոգությունը։
«Հրապարակվել են այնպիսի տվյալներ, որոնք օր առաջ ամենայն խորությամբ պետք է քննության առարկա դառնան։ Նույնիսկ պատրաստ եմ որպես փորձառու քննիչ կամ քննչական խմբի ղեկավար համապատասխան լիազորություններով օժտվելու դեպքում իրականացնել նախաքննության։ Այս պահի դրությամբ ամենամտահոգող հարցն է»,- ասաց Միքայել Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանն անվտանգության մարմինների նախկին աշխատակիցների հետ Եռաբլուրում է
- Միքայել Համբարձումյանը՝ Փաշինյանին. Մեկ անգամ ևս կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով Ձեզ ցանկալի արդյունքի հասնել չեք կարող
- «Փաստ». Միքայել Համբարձումյանի՝ ԱԱԾ պետի թեկնածության հաստատման դեպքում ՀԱԿ-ը լուրջ դիրքեր կգրավի ուժային բլոկում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին