Ցանկացած պահի կարող են մտնել, մարդանց տանել, ծաղրել ու սպանել. Շուռնուխի համայնքապետ
Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը «Tert.am»-ի հետ զրույցում ներկայացրել է գյուղում տիրող իրավիճակը։
Ես էլ եմ տեղյակ Որոտանում տեղի ունեցած սահմանազատման գործողություններից, բայց անձամբ ներկա չեմ եղել։ Այստեղ էլ պիտի գային այսօր, բայց չեն եկել, կես ժամ առաջ տեղեկացրին, որ այսօր երևի էլ չգան, քանի որ մութ է արդեն, իսկ նման գործողությունները, բնականաբար լույսով պիտի լինեն։ Սպասենք վաղվան, որ արդեն գան մեր հատված»,- նշել է նա։
Անդրադառնալով օրեր առաջ իր հայտարարությանը, որ Շուռնուխի դիրքերը պահելու համար կամավորներ են պետք՝ համայնքի ղեկավ արն ասաց, որ մինչև արձագանքներ եղան, արդեն ուշ էր։
«Խնդրեցի, տղաներ եկան ջոկատներով, բայց արդեն ուշ էր։ Իմ կոչի ժամանակ դեռ միայն ձախ թևից էր զորքը հանվել, իսկ դրանից 5կմ հեռավորության վրա մեր գյուղի ջոկատի պոստն էր։ Աջ թևում էլի մեր զորք ն էր կանգնած, և եթե հասցնեին մեր տղաները շուտ գալ, մյուս թևը մենք կպահեինք։ Հաջորդ օրն արդեն ՊՆ-ն տեղեկացրեց, որ մեր աջ թևի բարձունքից էլ է զորքը հանված, մարդ չկա, մենակ ենք։ Մնացել էինք հինսուն հոգով մի ձորում, որից հինգ կմ հեռավորության վրա թուրքն էր։ ՊՆ ներկայացուցիչն էլ խորհուրդ տվեց ռիսկի չդիմել, քանի որ հիսուն հոգով չէինք կարող այնտեղ ինչ-որ բան անել։ Իսկ աջ ու ձախ թևերը լցնելու համար շատ մարդ էր պետք» ,- ներկայացրեց Հակոբ Արշակյանը։
Հարցին, թե զորքերի դուրսբերումն այդ դիրքերից ի՞նչ կորուստներ է բերում հայկական կողմին, Շուռնուխի գյուղապետը պատասխանեց՝ հայկական զորքը տեղակայված էր երկու լավ բարձունքներում, որտեղից անմիջապես վերահսկելիկելի էին դառնում մինչև Կուբաթլու ընկած հատվածի սահմանները։
«Ըստ ստորագրված պայմանագրի, ասված էր՝ ով որտեղ կանգնած է, պիտի այնտեղ մնա , մեր սահմանագիծը Կուբաթլուի տարածքն էր, ուստի մենք մեր զորքերը պիտի պահեինք, պիտի մնայինք մեր դիրքերում՝ավելի ապահով մնալու համար։ Հիմա մեր սարքած բլինդաժներում տեղակայված են ադրբեջանական զորքերը, սպսասում ենք, որ մոտենան, տեսնենք՝ ոնց է կատարվում սահմանազատումը»,- նշեց նա։
Հակոբ Արշակյանի խոսքով, այս պայմաններում գյուղը հայտնվելու է թշնամու բռի մեջ, ինչպես 90-ականներին էր.
«Նույն բարձունքից գյուղին խփեցին, ավերվեց։ Ավերվել էր, մի շարք բնակելի տներ էին ռմբակոծության ենթարկվել...։
Մեր անհանգստությունն այ ն է, որ իրենք իրենց GPS-ներով ուզում են մեր գյուղի ներքևի հատվածն իրենցով անել։ Իմ տունը գյուղի ներքևի հատվածում է գտնվում, և եթե իմ անասունը 50 մետր էլ իջնի, հայտնվելու է իրենց տարածքում։ Այսինքն՝ իմ տնամերձից անմիջապես հետո ադրբեջանակա սահմանն է սկսվելու»,- տեղեկացրեց նա։
Դիտարկմանը, որ վաղը Սյունիքի մարզ է գնալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շուռնուխի համայնքապետն արձագանքեց՝ եթե այլ օր լիներ, գուցե ինքն ինչ-որ բան աներ, բայց վաղը վճռորոշ օր է՝ սահմանագծման առումով։ Բայց և այնպես, նա հորդորեց, որ վարչապետը մտնի գյուղ և հինգ րոպե լսի գյուղացիներից որևէ մեկին.
«Որ ես խոսեմ, կասեն նախկին է։ Թող գա և գյուղացիներից մեկին լսի»։
Նա նաև տեղեկացրեց, որ համայնքից մարզկենտրոն հասնելն արդեն ավելի ռիսկային կլինի։
«Ցանկացած պահի կարող են մտնել, մարդանց տանել, ծաղրել ու սպանել, գոնե չծաղրեն, միանգամից սպանեն։ Ի՞նչ ասեմ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացվում են աշխատանքներ
- Շուռնուխի գյուղապետ. Այսօր ժամը 10-ին եղեք Շուռնուխում, որոշիչ օր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան