Արթուր Վանեցյանն անվտանգության մարմինների նախկին աշխատակիցների հետ Եռաբլուրում է
Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ուժային կառույների նախկին սպաների հետ Եռաբլուրում է։
Նրանք ծաղիկներ են խոնարհում զոհված զինծառայողների շիրիմներին։
Ավելի վաղ Արթուր Վանեցյանը դիմել էր Ազգային անվտանգության ծառայության պահեստազորայիններին ու վետերաններին՝ կոչ անելով դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին հանդիպել Եռաբլուրում։
«Մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական այս տոնը, ցավոք, չենք կարող նշել նախկինի պես: Այս տարին տարբերվում է նախորդ բոլոր տարիներից։ Վտանգված է մեր պետության և ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ և դեռևս չլուծված անվտանգային խնդիրներ։
Որպես ազգային անվտանգության համակարգում երկար տարիների ծառայող՝ առաջարկում եմ ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներին, պահեստազորի սպաներին, ենթասպաներին, շարքային կազմին և սիրելի վետերաններին՝ այս տարի Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ին, այցելենք Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին։ Վստահ եմ՝ հենց Եռաբլուրն է այն վայրը, որտեղ մենք պետք է լինենք մեզ համար կարևոր այդ օրը:
Հրավիրում եմ և հուսով եմ՝ մեզ կմիանան նաև Ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների և զինված ուժերի մեր հարգարժան գործընկերները»,- մասնավորապես նշված էր Ա. Վանեցյանի կոչում:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. ՀՀ իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը
- Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ վետերաններին
- Արթուր Վանեցյան. Երկիր ենք կորցնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին