19.12.2020. Դուրս է բերվել ևս 22 զոհվածի մարմին
Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրուցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Նոյեմբերի 13-ից սկսած ընդհանուր առմամբ դուսր է բերվել 1020 մարմին, որոնողական աշխատանքնները շարունակվում են: Երկրորդ անգամ որոնողական աշխատանքներ են լատարվելու Շուշիի լեռնաանտառային գոտիներում, նաեւ Հադրութի եւ Ջաբրայիլի ուղղություններով»,-ասել է նա:
Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, իսկ ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել
- Մեր բռունցքը օդում կմնա, մինչև հրաժարականից հետո չկալանավորվի մեր ազգին այս օրը բերած մարդը. զոհվածի հայր
- Դուրս է բերվել ևս 41 զոհվածի մարմին. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան