Կորոնավիրուսի այս նոր տեսակն աճում է ավելի արագ, քան մինչ այժմ հայտնաբերված մյուս բոլոր տեսակները
Բրիտանացի գիտնականները փորձում են պարզել, թե արդյոք կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տեսակը, որը վերջին մի քանի օրերի ընթացքում արագ տարածում է գտնում Անգլիայում, կարող է ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութերի դեմ դիմադրողականություն: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
Կորոնավիրուսի այս նոր տեսակն այստեղ հայտնաբերվել է դեկտեմբերի 13-ին Քենթի մարզում: Ըստ գիտնականների, այն աճում է ավելի արագ, քան մինչ այժմ հայտնաբերված մյուս բոլոր տեսակները: Այս խնդրի շուրջ վարչապետ Բորիս Ջոնսոնը արտահերթ հանդիպում է անցկացրել կառավարության անդամների հետ:
VUI — 202012/01 տիպի վարակի մասին նա ասել է, թե «դեռևս շատ անհայտներ կան` կապված այս տեսակի հետ»: Նրա խոսքերով, այս տեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդ տեսակները:
Այդ պատճառով այս օրերին սահմանվում են ավելի մեծ խստացումներ: Չեղյալ են հայտարարվում սուրբծննդյան նախապես ծրագրված արարողությունները: Լոնդոնում ու հարավային Անգլիայում յուրաքանչյուր ընտանիք տոները պիտի անցկացնի առանց հյուրերի:
Ինչպես փորձագետներն են ասում, իրենք այս նոր տեսակի մասին տեղյակ են պահել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Նրանք գոհունակությամբ ասում են սակայն, որ վարակի այս նոր տեսակը չի արձանագրել մահացությունների ավելի մեծ թիվ:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս հազից հասկանալ՝ մարդը վարակվա՞ծ է կորոնավիրուսով, թե՞՝ ոչ
- 19.12.2020. Կորոնավիրուսի 920 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
- Moderna-ն ոչնչացրել է 400 հազար դոզա COVID-19 պատվաստանյութ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 635 նոր դեպք
- ԱՄՆ-ն այսօր կարող է թույլատրել Moderna-ի COVID-19 պատվաստանյութի արտակարգ կիրառումը
- Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով
- COVID-19 պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ժամանել է Կանադա
- ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանին արգելվել է գնել կորոնավիրուսի պատվաստանյութը
- Լավրով. Երևանը հետաքրքրություն է ցուցաբերում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան