Բժիշկները վստահեցրել են՝ տղաների կյանքին վտանգ չի սպառնում․ԱՀ նախագահն այցելել է զինծառայողներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին,որոնք Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:
Երկրի ղեկավարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, զրուցել կազդուրման փուլում գտնվող տղաների հետ, հավաստիացրել, որ անհրաժեշտության պարագայում պետությունը կկազմակերպի նրանց բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում: Բժիշկները վստահեցրել են, որ տղաների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ նրանք պարտադիր պետք է գտնվեն մասնագետների հսկողության տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին