Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, միակ պատասխանատուն լինելու է Փաշինյանը. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրել է.
«Սիսիանում զարգացումները ստանում են վտանգավոր բնույթ: Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վերաբերմունքից` վարչապետի ձեռքը չսեղմելու և նրան եկեղեցուց դուրս հրավիրելուց հետո, մի խումբ քաղաքացիներ որոշել են հաշվեհարդար տեսնել հոգևորականի հետ: Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրվի կամ անարգվի եկեղեցին, դրա միակ պատասխանատուն լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
Հարակից հրապարակումներ`
- Տեր Պարգև. Ես պարզապես խորհուրդ եմ տվել Փաշինյանին՝ սպասել Աստծո դատաստանին, ուրիշ ոչինչ
- Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վրա ուղիղ եթերում հարձակում գործելու կոչ հնչեցնողը ՔՊ կուսակցության անդամ է
- Պետական ծառայողը Սիսիանում մարդկանց տանում է հոգևորականի դեմ. Իրավապաշտպան
- Սիսիանում հոգևորականը հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին