Արա Զոհրաբյան. Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է.
«22.12.2020թ. (երեքշաբթի) ժամը 11:00-ին գործընկերներիս հետ ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվելու ենք դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն:
Ներկայացնելու ենք հետևյալ փաստաթղթերը՝
ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:
Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք Մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում:
Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից»:
ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՎՏԱՆԳՆ Է ՍՏԻՊԵԼ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ 22.12.2020թ. (երեքշաբթի) ժամը 11:00-ին գործընկերներիս հետ ՀՀ...
Posted by Արա Զոհրաբյան on Monday, 21 December 2020
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին
- «Հայրենիքի փրկության շարժում». Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, արի Հանրապետության հրապարակ
- Փաստաբանները դեկտեմբերի 22-ին կմիանան Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված բողոքի ակցիաններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին