Ամբողջ պետական համակարգը որպես ռեսուրս ծախսվում է մի քանի անձանց քմահաճույքների համար. Արա Սաղաթելյան
«Կա հատուկ վերաբերմունք իմ անձի հետ կապված մեր երկրում բարձր պաշտոններ զբաղեցող որոշակի անձանց կողմից»,- «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք Ձեզ արգելանքի տակ տեսնելու դատախազության ցանկությունը։
«Մտասևեռված են իմ անձի հետ կապված իրենց երևակայության մեջ առկա խնդիրների վրա և սա միակ գործընթացը չէ, որը փորձում են իրականացնել ինչ-որ կերպ իմ ժամանակը, իմ ռեսուրսը խլելու նպատակով։ Շարունակում եմ պնդել, որ մենք գործ ունենք մտացածին, երևակայական մի մեղադրանքի հետ, որն իր հիմքում չունի որևէ փաստական հանգամանք, իմ դեմ գործողությունների ուղղորդվածությունն ակնառու էր իշխանության քայլերի հենց առաջին րոպեներից»,- նշել է Ա. Սաղաթելյանը։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի խոսքով, Հայաստանն ընթանում է դեպի անդունդ, պետության իսպառ բացակայություն է, պետական համակարգերը փլուզված են։ Օրինակ այսօր, Քրեական վերաքննիչ դատարանը, որն ունի դատական վերահսկողության շատ կարևոր առաքելություն, ժամանակ ծախսեց մտացածին գործի քննության համար, դեռ ծախսելու է խորհրդակցական սենյակում աշխատելու ընթացքում։
«Ամբողջ պետական համակարգը որպես ռեսուրս ծախսվում է մի քանի անձանց քմահաճույքների և երևակայական պնդումների հաստատման համար։
Դա վերաբերում է և տնտեսական, և պաշտպանական, և անվտանգության բլոկներին, և իրավապահ մարմիններին, որոնք իրենց հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքը մի կողմ դրած զբաղված են տարբեր քաղաքական պատվերներ կատարելով»,- նշել է Ա. Սաղաթելյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել է պաշտպան Հակոբ Ենոքյանը։ Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, այն է՝ ապօրինի։
Հիշեցնենք, որ Ա. Սաղաթելյանը ձերբակալվել էր նոյեմբերի 20-ին՝ Արցախի հողերը Փաշինյանի կողմից ադրբեջանցիներին հանձնելու դեմ բողոքի ակցիաների առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։ Ձերբակալման որոշման դեմ բողոք էր ներկայացվել, որը նոյեմբերի 21-ին բավարարվել է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի կողմից՝ Սաղաթելյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելով։
Հարակից հրապարակումներ`
- Սրանք իմ անձի դեմ ուղղված գործողություններ են,ես չեմ ասում, որ սա քաղաքական հետապնդում է․Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Իրավապահ մարմինների գործողություններն ուղղորդված են իմ անձի դեմ
- Արա Սաղաթելյանն ազատ կարձակվի
- Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության հարցով որոշումը կլինի մինչև 20։00-ն
- Արա Սաղաթելյանի ձերբակալության իրավաչափության հարցով նիստը կկայանա այսօր ժամը 16։00-ին
- Փաստաբան. Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել
- Արա Սաղաթելյան. Կնքված պայմանագիրը բարդ հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար, ապրելու է թշվառ ու աղքատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան