Արթուր Ղամբարյան. «Ժողովուրդն ընդդեմ ՆՓ» գործի նյութերը կդառնան ազգային վերածննդի ռազմավարության մշակման պրակտիկ հիմք
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է .
««Ժողովուրդն ընդդեմ ՆՓ» խորհրդանշական անվամբ քրեական գործի քննության հեռանկարը կախված է քննչական մարմնի (ՀՔԾ-ի) անաչառությունից: Այդ նպատակով այս քրեական գործի հարուցման նախաձեռնողները պետք է պարզեն, թե գործը քննող քննիչը, նրա ղեկավարներն արդյոք մասնակցել են դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «քաղաքական աջակցություն» երանգով ամոթալի երթին, թե ոչ: Բանն այն է, որ միևնույն սուբյեկտը չի կարող մի կողմից՝ փաստացի գործողությամբ աջակցել տվյալ անձին, մյուս կողմից՝ անաչառ քննել նրա վերաբերյալ քրեական գործ:
Այս քրեական գործի անաչառ քննության (ընդ որում՝ նաև առանց վրեժխնդրության նախատրամադրվածության) դեպքում այն կարող է դառնալ Հայ իրավական և քաղաքական պատմության ամենից առանցքային քրեական գործը, որի նյութերով մասնագետներ կարող են փաստարկված վերհանել 21-րդ դարի հայ մարդու հոգեբանության, բարոյական և սահմանադրական մտածողության ձևախեղումները:
Այս քրեական գործի նյութերը ապագայում կդառնան ազգային (բայց ոչ ազգայնական) վերածննդի ռազմավարության մշակման պրակտիկ հիմքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան