Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ լուրն ապատեղեկատվություն է․ Հ․Չոբանյան
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արձագանքել է շրջանառվող լուրերին՝ Տավուշի մարզի գյուղերի հանձնման հետ կապված, համարելով այն ապատեղեկատվություն։
«Սիրելի տավուշցիներ, այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ, չհասկանալով, թե ինչքան վտանգներ կարող են լինել իրենց այս ինքնահաստատման արդյունքում։ Չեն մտածում այն հույզերի մասին, որ կարող է ունենալ սահմանում ապրող մարդը՝ կարդալով նման լրատվություն։
Սա անպատասխանատվության գագաթնակետ է։ Մեր իրավապահ համակարգը պարտավոր է խստագույն միջոցներ ձեռնարկել։
Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ հանգիստ եղեք, մեր սահմանները ամուր են մեր բանակով, մեր ժողովրդով, մեր կամքով ու աշխատանքով»,-ասվում է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին