Հայրենիքի փրկության շարժումը խստորեն դատապարտում է Փաշինյանի խառնակչությունների քաղաքականությունը
Հայրենիքի փրկության շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը՝ դավաճան Նիկոլ Փաշինյանը, այսօր հերթական սադրանքն էր նախաձեռնել սյունեցիների դեմ։ Դեռ ուշ գիշերվանից Սյունիք ուղարկելով Ոստիկանության զորքերի և այլ իրավապահ մարմինների ավելի քան 1500 ծառայողների՝ նա փորձել է թաքուն այցելել մարզի մի շարք քաղաքներ։
Սակայն, տեսնելով սյունեցիների վճռական դիրքորոշումը թույլ չտալ իրեն մուտք գործել մարզի տարածք, Նիկոլ Փաշինյանը նախ հրահանգել է ձերբակալել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ոստիկանության ուժերով փակել միջպետական ճանապարհը՝ զրկելով քաղաքացիներին ազատ տեղաշարժի իրենց սահմանադրական իրավունքից, ապա նաև սադրանքներ կազմակերպել Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի դեմ։
Ի պատիվ Սյունիքի մեր հայրենակիցների՝ Փաշինյանի բոլոր ջանքերն ապարդյուն անցան. սյունեցիներն իրենց պատվարժան կեցվածքով կանխեցին դավաճանի հերթական սադրանքը։
Նիկոլ Փաշինյանի այսպիսի կեցվածքը մեր հանրային համերաշխության դեմ ուղղված լուրջ մարտահրավեր է։
Հայրենիքի փրկության շարժումը խստորեն դատապարտում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի խառնակչությունների քաղաքականությունը և զգուշացնում, որ նրա ցանկացած սադրանք արժանանալու է ժողովրդի ամենավճռական հակադարձմանը։
Ինքը՝ Փաշինյանը, որ այսօր ստիպված եղավ փախչել Սյունիքից, պետք է որ արդեն հասկացած լինի իր մոտեցումների անհեռանկար և նույնիսկ վտանգավոր լինելը։ Ամեն դեպքում, Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին մեկտեղվել և վաղը՝ դեկտեմբերի 22-ին, միանալ համապետական գործադուլին, դասադուլին և բողոքի ակցիաներին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
վաղը՝ ժամը 12։00-ին, սպասում ենք ձեզ Հանրապետության հրապարակում։
Միասին մենք կփրկե՛նք մեր Հայրենիքը»։
Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը՝ դավաճան Նիկոլ Փաշինյանը, այսօր հերթական սադրանքն էր...
Опубликовано Հայրենիքի փրկության շարժում Понедельник, 21 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին