Հունաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները միմյանց «շնորհավորում են» Ամանորի կապակցությամբ
Հունաստանի արտքաին գործերի նախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի «Ամանորյա շնորհավորանքին»։
Դենդիասը մաղթել է, որ 2021թ․-ը Թուրքիայի համար լինի «Երեք A-երի» տարի։
«Շնորհակալություն իմ սիրելի ընկեր Մևլութ: Քանի որ մենք փոխանակվում ենք ցանկություններով ու խորհուրդներով, ապա ցանկանում եմ, որ 2021 թվականը Թուրքիայի համար լինի 3 «A»-երի տարի`
Մեկ՝ հրաժարվել (Abandon) Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքներից: Ի վերջո, մենք ապրում ենք 21-րդ դարում:
Երկուս՝ ձգտեք (Aspire) ավելի եվրոպական դառնալ, պակաս՝ նեոօսմանական: Սա լավագույնս կծառայի թուրք ժողովրդին:
Երեք՝ ձեռնպահ (Abstain) մնացեք սադրանքներից և անօրինական գործողություններից:
Իմիջայլոց. Մի բան կա Մևլութ, որ մոռացել եք կրկին նշել` դա միջազգային իրավունք է: Մեր տարբերության մասին կառուցողական երկխոսության միակ հիմքը, իմ սիրելի ընկեր: Շնորհավոր 2021 թվական»,-թվիթերում գրել է Հունաստանի վարչապետը:
Նշենք, որ Դենդիասն այս գրառմամբ պատասխանել էր Չավուշօղլուի գրառմանը։
«Հարգելի Նիկո, ահա մի քանի ընկերական խորհուրդ նոր տարվա համար. Դադարեցրեք օգնություն խնդրել ուրիշներից և վիրավորել հույն ժողովրդի արժանապատվությունը: Թող 2021 թվականը լինի այն տարին, երբ մենք արդարացիորեն կկարգավորենք մեր տարաձայնությունները`խոսելով ուղղիղ, անկեղծ և սրտանց»,-գրել էր Չավուշօղլուն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան