Եթե միջուկային թափոնները օգտագործեին, ադրբեջանական բանակը չէր կարողանա առաջ գալ. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, Հայաստանը պարտվեց պատերազմում դավաճանության, կոռուպցիայի և հանցավոր անգործության պատճառով։
Նրա խոսքով, պարտության համար պատճառ էր նաև այն, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակը փոխարինեց ջոկատներով։
«Իմ վարչապետության օրոք՝ 1993 թվականի մարտի յոթին, քսան օրվա վարչապետ էի, 8000 մարդու ջոկատներից արձակել եմ, նրանցից 2500-ը մտան բանակ, և շատ մեծ լումա ներդրեցին հայոց բանակի զարգացման գործում։ Ու այսօր հանկարծ վարչապետը խոսում է ջոկատներից, դարնցից էր, օրինակ, «Էռատո» ջոկատը, որը բարեբախտաբար, չմտավ մարտերի մեջ, չէր էլ կարող մտնել։ Այս մտածողությունն անհարիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընթացքում ներկայացրեց նա։
Միևնույն ժամանակ, Հրանտ Բագրատյանի խոսքով, հայ զինվորի հերոսության մասին չխոսել չի կաչելի.
«Ունենալով տասն անգամ ավելի քիչ պատրաստվածություն՝ մենք ավելի շատ ադրբեջանցի ենք սպանել, քան իրենք՝ հայ զինվոր։ Սա դրոնային պատերազմ էր, իսկ մենք դրոն չենք ունեցել։ Ի դեպ, այն, որ նույնիսկ Ալիևը փորձեց պաշտպանել Նիկոլին՝ ասելով, որ պարտված բանակը Սերժի բանակն էր, պետք է հիշել, որ դրոնները երկու տարի է՝ ինչ գործի են դրվել։ Այո, 2016-ին էլ դրոններ նկատվեցին, բայց «Բայրաքթարներ» չկային այդ ժամանակ։ Այսօր այս դրոնները համարվում են աշխարհում լավագույնը։ Իսկ հիմա Ալիևը փորձում է փրկել Փաշինյանին, քանի որ գործարքի մեջ է նրա հետ»։
Նա նաև հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրից ասել է՝ եթե միջուկային թափոնները օգտագործեին, ադրբեջանական բանակը չէր կարողանա առաջ գալ։
«Օրինակ՝ ատոմակայանի թափոնները շաղ չտվեցին թուրքերի վրա։ Առաջին օրից եմ ասել։ Բայց կարծես մտածված ամեն ինչ արեցին, որ մենք պատերազմում չհաղթենք»,- ասաց նա։
ՀՀ նախկին վարչապետի խոսքով, այս ամենը վկայում է նաև, որ ՀՀ պետական կառավարման համակարգը լավը չէ։
«Սա նշանակում է, որ մի ամենայն հայոց գիժ կարող է գալ իշխանության։ Սա լրիվ էն խոսքի նման է, որ ասում են «հայոց ազգի խրոխտ զավակ, անասուն»։ Մի գիժ ենք գտնում, մի անհավասարակշիռ, անկիրթ մարդ, ու բերում ենք իշխանության»,- նշեց Հրանտ Բագրատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը մինչև 2021 թվականը չի մնա իշխանության. Բագրատյան
- Ենթադրում եմ, որ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածություն է ունեցել՝ Շուշին հանձնելու վերաբերյալ. Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան