Քաղաքական 11:58 21/12/2020 Տարածաշրջան

Ղարաբաղում ապացուցվեց, որ ԱԹՍ-ները հաղթում են պատերազմները․ Greek City Times

Լեռնային Ղարաբաղի պատերազմը համարվում է առաջին հակամարտությունը, որն ընդգծեց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վճռորոշ դերը պատերազմում: Նրանք ջախջախիչ հարված հասցրին ցամաքային ռազմական ուժերին: Ադրբեջանն ԱԹՍ-ներով ճանապարհ բացեց, որպեսզի ադրբեջանական զինուժը վերահսկողություն հաստատի Լեռնային Ղարաբաղի ռազմավարական կետերի վրա և հասնի լայնածավալ հաղթանակի՝ հայկական ուժերի դեմ: Այս մասին գրում է Greek City Times-ը։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ընդգծվեց իսրայելական BESA կենտրոնի վերլուծության մեջ, որը նկարագրում է այն որպես առաջին հետմոդեռն պատերազմ և բացատրում է դրա հիմնական առանձնահատկությունները, ինչպիսիք են նվազեցված կորուստները նրանց համար, ովքեր անօդաչուներ են ներառել իրենց ռազմավարական ծրագրերում:

Ադրբեջանը նավթի և գազի արտահանման եկամուտներն օգտագործել է իր զինված ուժերի մի մասը արդիականացնելու համար, բայց հիմնականում ներդրումներ է կատարել անօդաչու թռչող սարքերի և բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռային ուժերի մեջ:

«Մինչ վերջերս, անօդաչու թռչող սարքերի հիմնական մատակարարը Իսրայելն էր, և Ադրբեջանին վաճառել է HAROP UAV համակարգը, որը նախատեսված է թիրախների վրա հարձակվելու և դրանց վրա ընկնելով ամբողջովին ոչնչացնելու համար, ուստի այն կոչվում է նաև «մահապարտ անօդաչու թռչող սարք»: Ադրբեջանի զինված ուժերը հագեցած էին նաև թուրքական անօդաչու թռչող սարքերով՝ Bayraktar TB2-ով, ինչը զգալի փոփոխություն մտցրեց ԼՂ պատերազմում:

Պատերազմում պարտված Հայաստանը ստիպված էր կապիտուլյացիա կնքել Ադրբեջանի հետ, կորցնել տարածքները Լեռնային Ղարաբաղում և տասնյակ հազարավոր հայերի փախստական դարձնել:

Ընդդիմությունն ու հասարակության կարծիքը շարունակում են արձագանքել և պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- գրում է կայքը։

Նշվում է, որ Հայաստանը չուներ իր ռազմական ցամաքային ուժերը և ՀՕՊ-ը արդիականացնելու ռեսուրսներ: Այն ուներ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, որը բաղկացած էր խորհրդային դարաշրջանի հին զենքերից, որոնց մի մասն արդեն համարվում է հնացած: Միակ բացառությունը հայկական օդուժն էր, որն ուներ չորս ժամանակակից ռուսական «Սուխոյ 30 ՍՄ» կործանիչ: Հայաստանն իր ռազմական տեխնիկայում ուներ նաև ռուսական «Repellent» հակաօդային էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանում, որը չէր կարող դիմակայել ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի գրոհներին: Փաշինյանը ռուսական Avia լրատվական գործակալությանը հայտնել էր, որ համակարգը չի գործում:

«Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը նկարագրվում է որպես առաջին պոստմոդեռն պատերազմ, քանի որ գործողությունների մեծ մասը տեսագրվում և հեռարձակվում էր ռազմաճակատի տարածքում գործող անօդաչու թռչող սարքերով:

Հոլանդացի վերլուծաբան Սթիյն Միտցերը մանրազնին ուսումնասիրելով երկու պատերազմող կողմերի թողարկած յուրաքանչյուր տեսանյութը հաշվարկել է Հայաստանի ցամաքային ուժերի կորուստները. 185 տանկ, 89 զրահամեքենա, 182 հրետանային զանգված, 73 հրետանային սարք և 14 ռադար:

Զոհերի իրական թիվը կարող էր ավելի մեծ լինել, բայց նույնիսկ այդ կորուստները ցույց են տալիս, որ Հայաստանի սարքավորումների մեծ մասը ոչնչացվել է:

Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է խթանել ԱԹՍ-ների համաշխարհային պահանջարկը և արագացնել հարձակողական և պաշտպանական էլեկտրոնային պատերազմական համակարգերի զարգացումը:

Ուղերձ Հունաստանին

Ադրբեջանի (հիմնականում թուրքական անօդաչու) կողմից Լեռնային Ղարաբաղի պատերազմում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ուղերձ էր Հունաստանին, որը հետ է մնացել այս հարցում:

Այնուամենայնիվ, Հունաստանի զինված ուժերը ջանքեր են գործադրում անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով պատրաստ լինել արդյունավետ արձագանքելու այս տեսակի նոր պատերազմին:

Զինված ուժերը նախատեսում են գարնանը ձեռք բերել իսրայելական Heron երկու անօդաչու ինքնաթիռ:

Կովկասյան պատերազմի դասերը կարող են սպառազինությունների նոր մրցավազք առաջացնել այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Թուրքիան, որոնք արտադրում են այդպիսի առաջադեմ անօդաչու թռչող սարքեր, և այլ երկրների, որոնց դեմ կարող են օգտագործվել»,- գրում է կայքը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}