ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները այսօր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալվածներին պահելու վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգման ենթարկել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր այն մասին, որ նրա գտնվելու վայրն անհայտ է և որ հնարավորություն չունի ներգրավվելու քրեական վարույթին՝ Ա.Առուշանյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով: Դրանից բացի, փաստաբանը բարձրացրել է հարց այն մասին, որ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը իրավական հիմնավորում չունի:
Ողջ օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաև ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Ոստիկանության և Քննչական կոմիտեի հետ, որոնք ապահովել են պատշաճ համագործակցություն Պաշտպանի աշխատակազմի հետ: Ի գիտություն են ընդունվել նաև Առուշ Առուշանյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի հրապարակային պարզաբանումները:
Օրվա ավարտին փաստաբանները Պաշտպանին են հասցեագրել Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու նրա նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդմանն առնչվող գրավոր բողոք:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս պահին ամփոփվում են ՁՊՎ այցի արդյունքները և փաստաբանների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում՝ Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրվի, որպեսզի կարողանան կալանավորեն. Պաշտպան
- Եթե Փաշինյանը նվազագույն շանս ունենար անգամ բռնություն գործադրելով ճեղքեր ու մտներ Գորիս, Կապան, նա կաներ. Զոհրաբյան
- ՔԿ. Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով
- Խայտառակ ապօրինություն ենք համարում այն ամենը, ինչ կատարվեց Առուշանյանի հետ. Ռուբեն Մելիքյան
- Գուցե Գորիսի քաղաքապետին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն. պաշտպան
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա