Նիկոլի ու ժողովրդի միջև արդեն կա արյուն, որը թափել է Նիկոլը․ Մ․ Մինասյան
«Ես ստացել եմ հազարավոր նամակներ, որտեղ մարդիկ ապշած են և հարցնում են ՝ ինչո՞ւ ժողովուրդը միացավ Նիկոլին, ինչո՞ւ մարդիկ հազարներով քայլերին մինչև Եռաբլուր»։Այս մասին «Requiem / 4. Ժողովուրդ» թողարկման ընթացքում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ես ապշում եմ, որ դուք չեք տեսնում, Նիկոլը մենակ էր , Նիկոլը բացարձակ ժողովրդի հետ չէր։ Նիկոլի հետ առաջին շարքերում քայլում էին տականք կիսամարդիկ։ Այդ մարդկանց միակ դրդիչ ուժը վախն է։ Նրանք գիտեն այն վայրկյանից, երբ կորցնեն իշխանությունը նրանց սպասվում է դատարան կամ ավելի վատ բան»,-ասաց Մինասյանն ու հավելեց․
«Դրանք մարդիկ են որոնք կույր են, կուրացած ատելությունից ու անարդարությունից։ Մարդիկ են, որոնք պատրաստ են մինչև վերջ խորտակվել։ Ես այնտեղ ժողովուրդ չեմ տեսել, ես տեսել եմ ամբոխ, ստրուկներ, վախկոտ մարդիկ և այունոտ մարդասպաններ, և այդ մարդկանց դիմավորեց ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը այտնեղ գնաց և խայտառակ եղավ, ցույց տվեց իր իրական էությունը, բառացիորեն քայլեց տղաների գերեզմանների վրայով, բառացիորեն։ Իսկ այդ գերեզմաններում պառկած էր ժողովուրդը, հերոսները, որոնց գերեզմանները դեռ տաք էին։ Իրենք չէի հասկանում ինչի են իրենք արժանացել այդ պատվին, որ տականք մարդասպանները թատրոն խաղան քայլելով ։ ժողովուրդն այնտեղ չէր գոռում «Նիկոլ վարչապետ», գոռում էր ժողովրդի կեղտը, իսկ «Նիկոլին թքում և մրում էին, իսկ նա պաշտպանվում էր անձրևանոցներով և թիկնազորով»,-ասաց նա կոչ անելով բոլոր մեղքերը չգցել ժողովրդի վրա։
Մինասյանը նկատեց, որ կար ժամանակ, երբ ժողովուրդը Նիկոլի հետ էր, քանի որ հավատում էր։
«Բոլորն իրավունք ունեն սխալվելու,բայց այդ ժամանակներն արդեն անցյալում են։ Նիկոլի ու ժողովրդի միջև արդեն կա արյուն, որը թափել է Նիկոլը։ Թափել է ժողովրդի արյունը»,-ասաց նա։
Մանրամասն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Խաբված ժողովրդի ու թալանի նոր ապացույցների մասին ․«Requiem / 4. Ժողովուրդ»
- Իշխանության բողոքի արդյունքում Facebook-ը արգելափակել է Միքայել Մինասյանի Facebook-յան էջն ու հեռացրել Տեր Պարգևին աջակցող վերջին գրառումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան