Եթե Փաշինյանը նվազագույն շանս ունենար անգամ բռնություն գործադրելով ճեղքեր ու մտներ Գորիս, Կապան, նա կաներ. Զոհրաբյան
«Եթե Փաշինյանը նվազագույն շանս ունենար անգամ բռնություն գործադրելով ճեղքել ու մտնել Գորիս, Կապան ճանապարաները, իմացեք` նա կմտներ»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խամբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա, ինչպես նաև այլ քաղաքական գործիչներ, փաստաբաններ ՔԿ դիմաց են՝ իրենց աջակցությունը հայտնելու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ով ձերբակալվել է և այժմ գտնվում է Քննչական կոմիտեում:
Խոսելով Փաշինյանի՝ Սիսիան այցի մասին, Ն. Զոհրաբյանն ասաց, որ Սիսիանում շոուն կազմակերպել էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Համբարձումյանն իր մերձավորների, ընկերների ու ընտանիքի անդամների հետ:
«Կարեն Համբարձումյան, հիշիր, շատ շուտով կանգնելու ես ոչ միայն սյունեցիների բարոյական դատաստանի առջև, այլև կանգնելու ես օրենքի առջև: Փորձում ես խանգարել հպարտ, արժանապատիվ սյունեցիներին իրենց հայրենիքը, ամենակարևոր դիրքերը թուրքին չհանձնելուն:
Կարեն Համբարձումյան, դա պետական դավաճանություն է, ամեն ինչ անելու եմ դու և փոքրաթիվ համակիրները, որոնց ուղղորդել ես որպեսզի գնան և հաշվերահարդար տեսնեն այն արժանապատիվ հոգևորականի հետ, ով ձեռք չմեկնեց Փաշինյանին, թե բարոյական, թե օրենքի առաջ պատասխանատվության ենթարկվես»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով
- Խայտառակ ապօրինություն ենք համարում այն ամենը, ինչ կատարվեց Առուշանյանի հետ. Ռուբեն Մելիքյան
- Գուցե Գորիսի քաղաքապետին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն. պաշտպան
- Տեղեկացանք, որ Նիկոլը հետ է դարձել Սյունիքից. ճանապարհ փակած քաղաքացիներ
- Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ
- Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
- Վարդան Ոսկանյան. Գորիսի քաղաքպետին երևի ի նշան այդ «հարգանքի» են ձերբակալել
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան