Քաղաքական 20:47 21/12/2020 Հայաստան

Մեր պետության՝ այսպիսի անգրագետ կառավարման շարունակության դեպքում ձախողումներն ու պարտությունները մշտական են լինելու. Օհանյան

Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրում է. 

«Համապետական սգո այս օրերին մինչև գետին խոնարհվելով մեր քաջարի մարտիկների սխրագործությունների, զոհվածների հիշատակի առջև, անհայտ կորածների ճակատագրով խիստ մտահոգ, սակայն լավատեսորեն սպասելով նրանցից յուրաքանչյուրին,  շուտափույթ վերադարձ ցանկանալով գերիներին՝ մեր ժողովրդի ուշադրությանն եմ հրավիրում երկու կարևոր հանգամանք։

Առաջին․ դեկտեմբերի 19-ին վարչապետի՝ դեպի Եռաբլուր կազմակերպած սգո երթը դիտելուց հետո ես հասկացա, որ Արցախյան այս պատերազմում համընդհանուր մոբիլիզացիայի, զորահավաքային ռեսուրսների համալրման  գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր՝ ինձ համար դեռևս անհայտ նպատակայնությամբ։

Եթե գերագույն հրամանատարը կարող էր մոբիլիզացնել պետության ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ներառյալ ուժային կառույցները, և անտեղի ոգևորության, ծափողջույնների ու սուլոցների ուղեկցությամբ բարձրանալ Եռաբլուր (սեփական անձի պաշտպանության անիմաստ և զավեշտալի դրվագներով),  ապա ինչու ի՛նքը ողջ պետական ապարատի հետ, չկատարելով իրենց պաշտոնական ֆունկցիոնալ պարտականությունները, չմոբիլիզացրեց այդ նույն ռեսուրսը և նրանց հետ, ոգևորիչ սուլոցներով ու ծափողջույններով անձամբ չմեկնեց Արցախ՝ համալրելու մեր զինվորների` իր իսկ ձախողումների հետևանքով նոսրացած շարքերը և բեկում մտցնելու, հաղթանակ կռելու։

Եվ երբ նույնիսկ հուշումներ ստանալուց հետո վարչապետը չհասկացավ մոբիլիզացիայի դերը, ո՛ւր էին մնացած կառույցները՝ ազգային ժողովը, կառավարությունը, տարածքային կառավարման մարմինները, մարզային կառավարման համապատասխան օղակները, զինկոմիսարիատները, որ չհուշեցին և չկատարեցին իրենց պարտականությունները։

Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․

Երկրորդ․ ՀՀ առօրյա գործունեության, սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը՝ այսինքն երկկողմ և բազմակողմ հարաբերությունները մեր գործընկեր, դաշնակից պետությունների հետ։

Իսկ պետական ապարատն իր ղեկավարի հետ արդյո՞ք կատարում է այդ պարտականությունը։
Երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ, հարևանների հետ ձախողելուց հետո, բազմակողմ հարաբերություններում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ մեր կատարած աշխատանքները փոշիացնելով, չմասնակցելով ԱՊՀ հեռավար գագաթնաժողովին և պետությունը ներկայացնող պաշտոնյայի բացակա լինելը կապելով մեկ մարդու՝ վարչապետի անձնական խնդիրների հետ, ներկայիս իշխանությունները շարունակում են խաղալ ՀՀ արժանապատվության հետ։

Խորին ցավակցություն հայտնելով երկրի վարչապետի հոր մահվան կապակցությամբ (Աստված հոգին լուսավորի)՝ հարց է առաջանում՝ չկա՞ր մեր այս պետական ապարատում այլ պաշտոնյա, ով կարող էր արժանապատվորեն, գրագետ ներկայացնել մեր պետությունը և իրազեկված, ակտիվ մասնակցել քննարկումներին, առավել ևս պատասխանել Ալիևի այն ստերին, որոնցով հերթական անգամ նա կեղծում է մեր պատմությունը, Արցախյան հարցի ծագումնաբանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման դեմ ուղղված, իրենց կողմից հրահրված բոլոր պատերազմական գործողությունները, հայկական կողմի վրա բարդելով ոչ միայն պատերազմի ժամանակ իրենց կողմից միջազգային մարդասիրական  նորմերի կոպիտ խախտումների փաստերը՝ խաղաղ բնակչության, գերիների խոշտանգումները, պատմամշակութային արժեքների պղծումն ու ոչնչացումը, այլև այս տարվա վերջին  սրացումներն և իր կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը,  քամահրանքով մեզ ներկայացնելով որպես թույլ, բայց միևնույն ժամանակ ագրեսոր պետություն։

Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․

Այս իրականությունն է, որ ինձ բերում է այն դառը համոզման, որ ոչ միայն վերջին երկուսուկես տարիների ձախողումները, այս պատերազմում մեր պարտությունը պետական ռեսուրսների, համակարգի անգրագետ կառավարման արդյունք էին, այլև մեր պետության՝ այսպիսի անգրագետ կառավարման շարունակության դեպքում ձախողումներն ու պարտությունները մշտական են լինելու, և տուժելու է ազգը։

Այդ մեկ պաշտոնյան իր թիմի հետ պետք է օր առաջ հեռանա, և իշխանության գա արհեստավարժ մարդկանց թիմ, որ հարկ եղած դեպքում և՛ ազգը կմոբիլիզացնի, և՛անվտանգությունը կապահովի, և՛ միջազգային ասպարեզում գլուխը բարձր, համարձակ, արժանապատվորեն կներկայանա։

ՀԳ      
Իսկ այսօրվա՝ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է» արտահայտությանն ի պատասխան, ևս մեկ անգամ խորապես հիասթափված՝ կարող ենք փաստել, որ փաստորեն ներկայիս իշխանության ղեկավարը միայն մեկ սահման գծելու հնարամտություն, բովանդակ կարողություն է ունեցել՝ սահման «նախկինների» և «ներկաների» միջև, բայց պարտավոր էր իրազեկված լինել, որ  միջպետական սահմանները կարող են որոշվել միայն միջպետական փաստաթղթերով, միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ընդունումից հետո, այն էլ ոչ հապճեպ, այլ երկարատև բանակցելուց հետո՝ գերադասելով սեփական պետության և ազգի շահը։

Նոյեմբերի 9-ին հրադադարի  ստորագրման, ինձ և ժողովրդի համար անընդունելի հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ GPS-ով սահման գծելուն»։

Համապետական սգո այս օրերին մինչև գետին խոնարհվելով մեր քաջարի մարտիկների սխրագործությունների, զոհվածների հիշատակի առջև,...

Posted by Seyran Ohanyan on Monday, 21 December 2020

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:20
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ
ԱՄՆ 45-րդ նախագահ, հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի...
Աղբյուր` Panorama.am
00:16
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն
Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Աղբյուր` Panorama.am
23:03
Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Մ23 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, Մարգարիտա Առաքելյանը՝ փոխչեմպիոն
Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ, 87 կգ քաշային Լիանա...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Արարատ», Վեստ Արմենիա» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների հայտարարությունները
«Արարատ» ֆուտբոլային ակումբն  անդրադարձել է հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղված իրավիճակին. «ՀՖՖ նախագահի՝...
Աղբյուր` Panorama.am
22:28
Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ջրհեղեղ Իսպանիայում. կառավարությունը օգնություն է խնդրում ԵՄ-ից
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խնդրել է միջոցներ տրամադրել Եվրոպական համերաշխության հիմնադրամից՝ օգնելու իր երկրին վերականգնվել այս դարում...
Աղբյուր` Panorama.am
20:46
Ծավ գյուղի անտառամերձ հատվածում հրդեհ է, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հունաստանի հայոց թեմի ներկայացուցիչներ և ուխտավորներ են եկել Մայր Աթոռ՝ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները
Սովորական մաքուր ջուրը, թեյը և սուրճն ամենաառողջ ըմպելիքներն են։ «Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հաղորդման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արցախցիների խնդրանքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ
ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյnւնnտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում. Աշոտյան
«Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է»
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն
Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։
Աղբյուր` Panorama.am
19:02
Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է «Երևան ավտոբու» ՓԲԸ, ծանոթացել է...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտից քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Նոյեմբերի 2-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կայցելի Հայաստան
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մեծ Մանթաշի մոտակայքում հրդեհից ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 15:13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մանթաշ ...
Աղբյուր` Panorama.am
18:19
ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
«Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, չի լինելու հայաստանցի»,- ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Հայաստանի  Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները  ակցիա են իրականացրել՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
17:30
COP29-ը՝ Ադրբեջանում, COP17-ը՝ Հայաստանում․ քաղաքական հատուցո՞ւմ
Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր և COP17-ը  2026թ,-ին անցկացվելու է մեր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ
Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}