Հայոց եկեղեցի անգամ մոնղոլ-թաթարները չեն մտել զինված թիկնապահներով․ Սևակ Հակոբյան
«Yerevan Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքի էջում գրել է․
«Հայոց եկեղեցի անգամ մոնղոլ-թաթարները չեն մտել զինված թիկնապահներով։ Ումի՞ց ես վախենում Եկեղեցում, Նի’կոլ, Աստծու՞ց, հոգևորականի՞ց։ Մարդ ինչքան պետք է հանցագործ լինի, վախկոտ լինի, մեղավոր զգա իրեն, որ զինված շքախմբով մտնի եկեղեցի։
Շատ ճիշտ արեց հոգևորականը, որ դուրս հրավիրեց։ Մենք լիքը դեպքեր գիտենք, երբ հոգևորականը կռվել է՝ մի ձեռքով զենք, մյուսով խաչ։ Հողը պաշտպանած, հողի համար կյանք տվող հոգևորականներ ունենք, ու հոգևոր դասը չի կարող չմերժել Նիկոլին։ Նա իր քայլն արեց, բոլորդ էլ ձեր մասով կարող եք մերժել դավաճան հողատուին։
Նիկոլը Սյունիքում հասկացավ, որ մի քանի ժեխի մոտ ունի աջակցություն։ Կարող ես հաջորդ փորձը անել հերթով մարզեր գնալով, բայց քեզ մերժելու են բոլորը՝ հոգևորականից մինչև հողագործ։ Քեզ լսելու են միայն քո հետ գնացած թիկնապահ-նախարար-խոսնակները, քո աջակիցներն արդեն մարդահաշիվ չեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան