Կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տարբերակն արդեն տարածվել է Դանիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում
Կորոնավիրուսի մուտացված տարբերակը Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերին, բայց լայն տարածում գտավ նոյեմբերի կեսերից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Անգլիայի հասարակական առողջապահական ծառայության կողմից կիրակի օրը հրապարակած հայտարարության մեջ:
«Ելնելով ավելի վաղ մեր հայտնաբերած տվյալներից՝ մենք ենթադրում ենք, որ այս տարբերակն առաջացել է սեպտեմբերին, բայց նրանով շատ հազվադեպ էին վարակվել մինչև նոյեմբերի կեսերը: Կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու դեպքերի աճն առաջին անգամ արձանագրվեց նոյեմբերի վերջին, երբ Անգլիայի հասարակական առողջության ծառայությունը սկսեց ուսումնասիրել, թե ինչու վարակի մակարդակը չի նվազում Քենթի դքսությունում՝ չնայած համապետական կարանտինին: Հետո մենք պարզեցինք, որ այս տարբերակը արագորեն տարածվում է Լոնդոնում և Էսեքսում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Գիտնականները նշում են, որ նրանք դեռ չեն գտել ապացույցներ, որոնք ցույց կտային, որ մուտացված կորոնավիրուսը ավելի մեծ թվով մահացության պատճառ է դառնում, քան նախնական տարբերակը: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Անգլիայի հասարակական առողջապահական ծառայությունը, երկրի այն տարածքներում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի VUI- 202012/01 կոչվող նոր մուտացիան, ավելի արագ է տարածվում:
Բացի այդ, ծառայությունը նշել է, որ նոր տարբերակով վարակվելու դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է Լոնդոնում, ինչպես նաև Անգլիայի հարավ-արևելքում:
Բժիշկները հայտնել են, որ Pfizer ամերիկյան ընկերության և նրա գերմանացի գործընկեր BioNTech պատվաստանյութը, որն արդեն օգտագործվում է միացյալ թագավորությունում, կկարողանա պաշտպանել կորոնավիրուսի նոր տարբերակից: «Այս պահին հիմք չկա ասելու, որ Pfizer պատվաստանյութը չի պաշտպանի մարդկանց նոր շտամից»,- ասվում է հայտարարության մեջ:
Կորոնավիրուսի նոր տարբերակը, որի մասին կառավարությունը առաջին անգամ բարձրաձայնեց դեկտեմբերի 14-ին, արագորեն տարածվում է Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքում, այն այժմ կազմում է նոր վարակների մոտ 60%-ը՝ ստիպելով իշխանություններին կոշտ միջոցներ ձեռնարկել վարակի դեմ պայքարելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկխովեն ասել է, որ մուտացիայի ենթարկված տարբերակն արդեն տարածվել է Դանիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում: Այս ֆոնին աշխարհի մի շարք երկրներ հայտարարել են Միացյալ Թագավորության հետ օդային ուղևորափոխադրումները սահմանափակելու մտադրության մասին:
Կիրակի օրը Մեծ Բրիտանիայում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի թիվը եղել է 35,9 հազար, ինչը ռեկորդային ցուցանիշ է համաճարակի սկսվելուց ի վեր: Անցած յոթ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերված վարակակիրների քանակը նախորդ յոթ օրյա ժամանակահատվածի համեմատ աճել է 51% -ով:
Ընդհանուր առմամբ հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 2,04 միլիոնը: Միացյալ թագավորությունում կորոնավիրուսի պատճառով մահացել է 67,4 հազար մարդ, որը Իտալիայից հետո երկրորդն է Եվրոպայում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին