«Իշխանության է եկել ճանապարհներ փակելով, փորձում է իշխանություն պահել էլի ճանապարհներ փակելով»
«Երբ իմացանք դավաճանի պլանները, որոշեցինք արագ արձագանքման խմբով միանալ սյունեցիներին ու խոչընդոտել: Մեր նպատակն այն չէ, որ Նիկոլը մտնի կամ չմտնի Սյունիք, գլխավոր նպատակն այն է, որ Նիկոլը երբեք այլևս չի կարողանալու ազատ քայլել Հայաստանում: Դավաճանները տեղ չունեն մեր երկրում»,- լրագրողներին ասաց «Ադեկվատ» միաբանության անդամ Վահագն Տեր-Նակալյանը:
Նա հայտնեց, որ իշխանության է եկել մի մարդ ճանապարհներ փակելով, փորձում է իշխանություն պահել էլի ճանապարհներ փակելով, ուղղակի այս անգամ օգտագործում է ուժայիններին՝ ոստիկաններին:
«Սրանով ակնհայտ է, որ այլևս չունի իշխանություն: Չի կարելի Նիկոլի հետ որևէ համագործակցության գնալ, անգամ նրա հետ ձեռք սեղմելը հավասարազոր է նույն դավաճանությանը»,- նշեց նա:
«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան», «Նիկոլ, թուրք», «Նիկոլ, թուրք»՝ վանկարկում են Փաշինյանի առաջ ճանապարհը փակած սյունեցիները:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ լավ կլինի իրենց կտրեն աշխատավարձից, բայց իրենց հողերը հետ բերեն: Կոչ արեցին չտրվել սադրանքների: Նշում են, որ ավտոբուսներով ոստիկաններ են բերել Սյունիք:
«Հարգարժան ոստիկաններ, իմացեք որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, եթե կարող եք այդ ողնաշարը տեսնել թուլացած, ծռված, վստահ եղեք, եթե այսօր չանենք քայլ, տարիներ անց նույնիսկ լավագույն վիրաբույժներն այդ ողնաշարը չեն կարողանալու բուժել»,- ասաց ակցիայի մասնակիցը:
«Մենք ոստիկաններին պահանջում ենք բացել մեր ճանապարհները: Գորիսեցիներին չեն թողում գալ այստեղ: Առանց այդ էլ մեր ճանապարհները փակ են, չենք կարողանում գնալ մեր տները, մի հատ էլ այստեղ են եկել փակում: Մենք դրան ենք արժանի՞, չհասկացանք»,- նշեց ճանապարհը փակած սյունեցիներից մեկը:
Նրանք կոչ են անում ազատ արձակել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
- Վարդան Ոսկանյան. Գորիսի քաղաքպետին երևի ի նշան այդ «հարգանքի» են ձերբակալել
- Մենք արգելում ենք թշնամու՝ Փաշինյանի մուտքը Սյունիք. քաղաքացի
- Ոստիկանության աշխատակիցներ, դուք աջակցում եք Արցախի, Սյունիքի և Հայաստանի անվտանգության ոչնչացմանը. Աբրահամյան
- Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել Սյունիքում
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
- Սյունիքի մարզպետ. Չանցնել ՀՀ ԶՈւ կողմից պահպանվող տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու նպատակներով
- Նիկոլ, էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն. Գորիսի քաղաքապետ
- Ադրբեջանցիները՝ Գորիսի քարե կամարի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան