Պատերազմում զոհված Հայկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան
Ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս զոհված Հայկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան:
«Պատմում են, որ տեսակով, հայրենասեր տղա էր: Հայկն իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը: Ընկերասեր էր: Մայրն ասում է՝ տղան խաղաղության խորհրդանիշ էր, ուշադիր, անսահման բարի ու լավատես: Իրեն չսիրել հնարավոր չէր. լավագույնն էր բոլոր առումներով:
Պայծառ ապագա ուներ ու գնում էր իր երազանքներն իրագործելու ճանապարհով... Հա՛յկ, Դու հերո՛ս ես, Դու բոլորիս հերո՛սն ես: Հավերժ փա՛ռք...»,- գրում է «Մոնթե» ամսագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան