Moderna-ի COVID պատվաստանյութերի առաքումներն սկսել են իրականացվել ԱՄՆ ողջ տարածքում
ԱՄՆ-ում թույլատրված երկրորդ COVID-19 պատվաստանյութի սկզբնական առաքումները կիրակի օրը դուրս եկան բաշխման կենտրոնից, ինչը խիստ անհրաժեշտ խթան էր, քանի որ երկիրն աշխատում է կորոնավիրուսի համաճարակը հսկողության տակ դնելու համար: Այս մասին գրում է Al Jazeera-ն։
Moderna-ի և Առողջապահության ազգային ինստիտուտների կողմից մշակված պատվաստանյութով բեռնատարները դուրս եկան Մեմֆիսի շրջանի գործարանից: Ակնկալվում է, որ շատ անհրաժեշտ չափաբաժինները կսկսեն ներարկել այսօրվանից՝ երկուշաբթիից, Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից արտակարգ իրավիճակների արտոնագրման թույլտվությունից ընդամենը երեք օր անց:
Փորձագիտական կոմիտեն առաջարկել է առաջինը պատվաստել առաջնային աշխատողներին և 75 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը Pfizer/BioNTech համատեղ ընկերությանը մեկ շաբաթ առաջ էր տվել առաջին նման արտոնագիրը: Pfizer-ի պատվաստանյութն սկսվել է կիրառվել հաստատումից մեկ օր անց։
Առաջնագծի խմբում ընդգրկված են 30 միլիոն աշխատողներ, ինչպիսիք են ուսուցիչները, սննդի և գյուղատնտեսության, արտադրության, ԱՄՆ փոստային ծառայության, հասարակական տրանսպորտի և մթերային խանութների աշխատակիցները։
Խորհուրդը որոշել է, որ, ընդհանուր առմամբ, 49 միլիոն մարդու իրավունք կտա հաջորդ փուլում պատվաստանյութ ստանալու:
Առաջնային գծի մյուս 57 միլիոն աշխատողներ, ինչպիսիք են լրատվամիջոցների, ֆինանսների, էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի արդյունաբերության ոլորտը, ինչպես նաև 65-74 տարեկան տարիքային խմբի և բարձր ռիսկային պայմաններ ունեցող 16-64 տարեկան անձինք, առաջարկվում է, որ պատվաստում ստանան հաջորդող փուլում:
Ընդհանուր բնակչության համար մինչ գարուն բավարար դոզաներ չեն լինի։ Նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստացել էր այս ամսվա սկզբին 100 միլիոն պատվաստանյութերի դոզաներ բաժանել իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում, և նրա գլխավոր վիրաբույժի թեկնածուն կիրակի օրը ասաց, որ դա դեռ իրատեսական նպատակ է: Սակայն առավել հավանական է համարվում, որ ընդհանուր բնակչության համար պատվաստանյութը հասանելի կլինի ամռան կեսերին կամ վաղ աշուն։
ԱՄՆ COVID-19 պատվաստանյութերի ծրագրի ղեկավար Մոնսեֆ Սլաուին ասել է, որ Moderna-ի առաջին ներարկումը հավանաբար կլինի այսօր։
«Մենք անհամբեր սպասում ենք պատվաստանյութին: Դա տարածելը մի փոքր ավելի դյուրին կլինի, քանի որ այն չի պահանջում այնքան ցածր ջերմաստիճան, որքան Pfizer-ը», - ասել է Սլաուին CNN-ի եթերում:
ԱՄՆ կառավարությունը ծրագրում է այս շաբաթ իրականացնել 5.9 միլիոն Moderna-ի ներարկումներ և 2մլն՝ Pfizer-ի:
Որոշ նահանգներ նախընտրում են օգտագործել Moderna-ի պատվաստանյութը, քանի որ դրանք կարող են պահվել 30 օր ստանդարտ ջերմաստիճանի սառնարաններում: Pfizer–ը պետք է առաքվի և պահվի մինուս 70 աստիճան պայմաններում, իսկ սառնարանային ստանդարտ ջերմաստիճանում՝ ընդամենը հինգ օր:
Հարակից հրապարակումներ`
- Moderna-ն ոչնչացրել է 400 հազար դոզա COVID-19 պատվաստանյութ
- ԱՄՆ-ն այսօր կարող է թույլատրել Moderna-ի COVID-19 պատվաստանյութի արտակարգ կիրառումը
- Moderna-ի պատվաստանյութն ունի հիվանդության ծանր դեպքերը կանխելու 100 տոկոսանոց ցուցանիշ
- ԵՄ-ն վաղը Moderna-ի հետ 160 միլիոն դեղաչափի պայմանագիր կկնքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան