ԵՊԲՀ դասախոսներն ու աշխատակիցները կմիանան 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ԵՊԲՀ մի շարք դասախոսներ միանալու են գործադուլին։
«Բժշկական համալսարանում կան դասախոսներ, աշխատակիցներ ովքեր տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին և դա իրենց սահմանադրական իրավունքն է, և որևէ մեկն իրավասություն չունի այդ իրավունքը վերցնել մարդկանցից։
Ամենակարևորը՝ բուհն ապաքաղաքական կառույց է, և բուհի վարչակազմը երբևէ վարչական լծակ չի կիրառել և չի էլ կիրառի իր աշխատակիցների նկատմամբ։ Որպես օրինակ ասեմ, ո՛չ 2018 թվականին, ո՛չ էլ հիմա բուհի կողմից որևէ ուղղորդված գործողություն չի իրականացվել և չի իրականացվելու։ Իսկ մարդիկ ազատ են իրենց իրավունքներն իրացնելու հարցում»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին