Մեծ միացում. Յուպիտերն ու Սատուրնն այս գիշեր երկնքում հավասարվելու են
Յուպիտերն ու Սատուրնը՝ մեր արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակներն, այսօր կդասավորվեն մի իրադարձության մեջ, որը հայտնի է որպես «Մեծ միացում»: Այս մասին գրում է Euronews-ը։
Այս մոլորակները 1623 թվականից ի վեր երկնքում այսքան մոտ չեն եղել:
Այս տարվա մեծ մասը նրանք տեսանելի էին իրար մոտ գիշերային երկնքում, բայց երկուշաբթի գիշերը կդառնա նրանց ամենամոտ կետը՝ Երկրից դիտված։
Մեծ Բրիտանիայի Էքսեթեր համալսարանի աստղաֆիզիկայի ղեկավար, պրոֆեսոր Մեթյու Բեյթին նշում է, որ մոլորակների մերձեցումը կարելի է տեսնել հեռադիտակով։
Մոլորակների «Մեծ միացումը» դիտելու լավագույն ժամանակը կլինի մայրամուտից 30 րոպեից մինչև երկու ժամ անց, ասվում է Էքսեթերի համալսարանի կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա