Մեկ օրում 316 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին Հայաստանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 316 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Կա նաև շուրջօրյա դիտարկում իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քսանչորս դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Պատերազմից հետո ավելի քան 42 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան