Չի բացառվում՝ Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրվի, որպեսզի կարողանան կալանավորեն. Պաշտպան
«Հարցաքննությունն ավարտվել է: Հրաժարվել ենք ցուցմունքներ տալուց, հակիրճ մի քանի բան ենք ասել, որ Առուշանյանի գործողությունները եղել են օրինական, որևէ հանցագործություն չի կատարել»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց Գորիսի քաղաքապետի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը:
Նա ընդգծեց, որ որևէ ապօրինի հավաքի մասին խոսք լինել չի կարող:
«Առուշանյանը խնդրել է չքաղաքականացել, որևէ կուսակցության ինքը չի պատկանում, իր կուսակցությունը մեր Գորիս քաղաքն է, հայրենիք սահմանները անառիկ պահելն է»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Պաշտպանն ասաց, որ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի է, բողոքարկել են, սպասում են դատարանի արձագանքին:
«Չի կարող որևէ մեկը օրինական հավաք կազմակերպելու համար անձին մեղադրանք առաջադրի: Ապօրինի գործողություններ են: Ենթադրում եմ, որ քաղաքական գործընթաց է, բայց ուզում եմ ասել, որ այս պահին իր փաստաբանական թիմի ղեկավարն եմ, բայց նաև հանդիսացել է իմ հրամանատարը, երկու ամիս նույն խրամատում ենք եղել, կռվել, գիտեմ ինչպիսի անձ է: Այսօրվա իշխանություններին կոչ եմ անում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք: Այդ մաքրությունը մի պղտորեք»,- ասաց Ա.Մելքոնյանը:
Նրա ներկայացմամբ, Գորիսում սկզբում 10 հազար փախստականների, հիմա արդեն 4000, հենց Առուշանյանն է իր միջոցներով երեք անգամ սննդով ապահովել, Հայաստան տեղափոխվող մի քանի հազար զինվորների դիակներ իր միջոցներով է հասցրել նրանց բնակավայրեր:
«Հասկացեք՝ ում հետ գործ ունեք»,- շեշտեց պաշտպանը:
Նա լիահույս է, որ դատարանները ճիշտ որոշում կկայացանեն:
Պաշտպանն ասաց, որ բացի հիշյալ քրեական գործից, ինչ-որ քրեական գործեր կան, տեղեկություն է ստացել, որ միավորվում են մեկ վարույթում. «Հասկանում եմ, թե ինչ են փորձում կատարել: Միավորվում են մեկ վարույթում, չի բացառվում, որ Առուշանյանին ժամերի ընթացքում նոր մեղադրանքներ առաջադրվի ու ծանր հոդվածներով փորձեն միջնորդություն ներկայացնեն դատարան, որպեսզի խափանման միջոց կալանավորում կիրառվի, քանի որ 34-225.1 հոդվածի 1-ին մասն ուղղակի օրենքի ուժով հնարավարություն չի տալիս որպեսզի նրան ներկայացնեն կալանքի: Սրանով ձերբակալումն ապօրինի է:
Հիմա ինչ որ քրեական գործեր կծնվեն, կմիավորվեն… Մի բան կարող եմ ասել, այդ բոլոր փուչիկ քրեական գործերը, կարծում եմ, կպայթեն»:
Ա. Մելքոնյանն ասաց, որ Առուշանյանի դեմ քրեական գործ հարուցելու և ձերբակալելու որոշում է կայացրել տեղամասային տեսուչը: Պաշտպանի ներկայացմամբ, նրան տնից ապօրինի բերման են ենթարկել 04:30-ի սահմաններում, 06:30-ին ձերբակալել են, մինչև 14:30-ը տեղեկություն չեն ունեցել Առուշանյանի վերաբերյալ:
«Առուշանյանն ուղղակի ծիծաղում է սրանց վրա: Նա հայի այն տեսակն է, որին ուղղակի պահել ու պահպանել է պետք»,- ասաց նա՝ հավելելով, որ սա ասում է ոչ թե որպես պաշտպան, այլ մարդ, որը պատիվ է ունեցել նրա հրամանատարության ներքո կռվել ու հայրենիք պաշտպանել:
Հարակից հրապարակումներ`
- Սյունեցին դաս տվեց Հայաստանի մնացած տարածքներին. Մալյան
- Սյունիքի նախկին մարզպետ. Ադրբեջանի ԶՈւ-ն արդեն ավելի է մոտեցել օդանավակայանին
- Չեմ կասկածում, որ ՔԿ-ն չի կատարի Առուշին կալանավորելու քաղաքական հրահանգը. Զոհրաբյան
- ՔԿ. Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով
- Խայտառակ ապօրինություն ենք համարում այն ամենը, ինչ կատարվեց Առուշանյանի հետ. Ռուբեն Մելիքյան
- Գուցե Գորիսի քաղաքապետին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն. պաշտպան
- Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ
- Արման Սաղաթելյանը՝ Փաշինյանին. Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել
- Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան