Ձեր գործողությունների հիմքում բոլորովին այլ շարժառիթներ են, որոնց մասին հասարակությունը կիմանա․ Ա․Աբրահամյան
Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին։
«Պարո՛ն Փաշինյան, այսօր հասարակությունը սպասում է ձեր հեռանալուն և ձեր անխուսափելի հրաժարականը գնահատում որպես հայ ժողովրդի բարոյական և հոգևոր վերածնունդի ազդանշան։ Այսօր դուք ուղևորվել եք Սյունիք: Այն նույն Սյունիք, որի բնակչությունն Արցախի հանձնված շրջանների բնակիչների հետևից այրում է իր տները, որպեսզի դրանք բաժին չհասնեն նրանց, ովքեր Ձեր շնորհիվ արդեն «թակում են» իրենց դռները:
Այն նույն Սյունիք, որի բնակիչների և ենթակառուցվածքների, այդ թվում՝ օդանավակայանի անվտանգությունը Դուք, խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, ոչ միայն չեք ապահովում, այլև լրջորեն վտանգում եք: Բուն հայկական տարածքներն օտարելու Ձեր մղումն ու ջանքերը դուրս են գալիս Ձեր ստորագրած եռակողմ համաձայնագրի շրջանակներից, որտեղ ոչինչ չի ասվում պետական սահմանի դեմարկացիայի մասին:
Դատելով ամեն ինչից՝ Ձեր գործողությունների հիմքում բոլորովին այլ շարժառիթներ են, որոնց մասին հասարակությունը կիմանա, երբ Ձեր պարտվողական գործունեության մանրակրկիտ հետաքննություն իրականացվի»,- գրել է Աբրահամյանը:
Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ բազմիցս կոչ են արել վարչապետին կանգ առնել և հրաժարական տալ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում