Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
Անցած գիշեր ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը, ով պատերազմի ընթացքում մասնակցել է սահմանների պաշտպանությանը, գիշերը գրել էր.
«Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է:
Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․»։
Հարակից հրապարակումներ`
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
- Նիկոլ, էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն. Գորիսի քաղաքապետ
- Մեզ ի՞նչ է պետք՝ «բուֆերնի» զոնա, որ իմ ու քո երեխային չգողանան. սյունեցին՝ ոստիկանին
- Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը
- Կոչ եմ անում ոտքի կանգնել և փրկել Սյունիքն ու Հայաստանը հետագա վտանգավոր իրադարձություններից. Գորիսի ավագանու անդամ