ՌԴ-ից մարդասիրական օգնության 7 բեռնատար է ժամանել Արցախ. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է.
«ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ:
Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն:
Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։
Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:
Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն»:
Հարակից հրապարակումներ`
- Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ-ի կողմից վերականգնված ծննդատանը ծնվել են առաջին երեխաները
- ՌԴ ԱԻՆ-ը դիտարկում է անհրաժեշտ ապրանքները երկաթգծով Արցախ տեղափոխելու տարբերակը
- ՌԴ ԱԻՆ-ը ևս 75 մասնագետ կուղարկի Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում