Ոլորտի մասնագետների հետ Վազգեն Մանուկյանը քննարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։
Վազգեն Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է երեք ընդհանուր հարցերի, որոք վերաբերում են երկրի տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներին, երկրում ստեղծված իրավիճակի թելադրանքով առաջացած ազգային նպատակներին, ինչպես նաև ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում կառավարության առաջնային անելիքներին և հեռանկարային ծրագրերի մշակմանը:
Ոլորտի մասնագետների հետ քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները, նորարարական առաջընթացի, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության զարգացման ուղիներն ու հեռակարները:
Մտքեր են փոխանակվել նաև մեր երկրի զարգացման ապագա ռազմավարության և տեսլականի շուրջ:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների...
Posted by Հայրենիքի փրկության շարժում on Monday, 21 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր, որ բոլոր բանակցությունները տապալվեցին. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյան. Հապաղելը պետություն կարող է արժենալ
- 2018 թվականի փոփոխություններից հետո կառուցվում էր ոստիկանական պետություն, ազգային արժեքները ոտնահարվում էին . Վազգեն Մանուկյան
- ԳԱԱ-ում Վազգեն Մանուկյանը կարևորել է լեգիտիմ իշխանափոխության իրականացումը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում