Տեղեկացանք, որ Նիկոլը հետ է դարձել Սյունիքից. ճանապարհ փակած քաղաքացիներ
«Նոր տեղեկացանք, որ Նիկոլը հետ է դարձել Սյունիքի մարզից: Շնորհավորում ենք բոլորին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս արգելող քաղաքացիներից մեկը:
Բազմաթիվ սյունեցիներ վաղ առավոտից փակել էին դեպի Գորիս ճանապարհը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ոտք չդնի Գորիս: Փաշինյանը միայն այցելել է Սիսիան:
Ճանապարհը փակած քաղաքացիներն ասացին, որ իրենք դեռ անավարտ գործ ունեն՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որին առավոտյան բերման էին ենթարկել, մարզում չէ, թաքուն տեղափոխել են Երևան:
«Միասին այնքան ենք փակելու այս ճանապարհը, մինչև Առուշը դուրս գա ու ասի, որ ազատության մեջ է»,- նշեց քաղաքացին:
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ասաց, որ իրենք իրենց հողը պաշտպանում են չար, թվապաշտ, սատանայապաշտ մարդուց:
«Այսօր էլ սկսեց այս կեղտոտ գործը, գիշերվա կեսին ձերբակալեց Առուշին՝ մտածելով կձախողի մեր միջոցառումը, այդպես չեղավ: Միասին կանգնելու ենք այնքան, մինչև այդ տականքը որոշում կայացնի ու բաց թողնի Առուշ Առուշանյանին: Այսպես շարունակվելու է այնքան, այնքան է կաթվածար լինելու Սյունիքի մարզը, մինչև Սյունիքի մարզի տեղը լավ իմանա:
Ինքը աշխարհագրություն չգիտի: Մինչև հիմա պատկերացում չունի Սյունիքի սահմանների մասին: Ամեն օր շեշտում է, որ Սյունիքի սահմաններից 1 մմ չենք տալիս: Բոլորը երեկ ականատես եղան, որ Սյունիքի մարզում թուրքեր են հայտնվել, բա լավ, որտեղի՞ց են այդ թուրքերը:
Հեռացիր Նիկոլ, հերիք է նման կեղտոտ խաղեր խաղաս: Եթե ուզում էիր խոսել, կարող էիր առանց ձերբակալելու գայիր այստեղ ու խոսեիր, իսկ եթե ձերբակալել ես, մենք քեզ հետ խոսելիք չունենք»,- ասաց փոխքաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ
- Սիսիանում հոգևորականը հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը
- Իրենց գծած քարտեզով ամբողջ Զանգեզուրի շրջանում մի քառակուսի մետր ապահով տարածք չկա. սյունեցի
- Ուղղաթիռ՝ Սյունիքի երկնքում
- Թուրքին բերել ու հասցրել է մեր տուն. սյունեցի
- Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
- Վարդան Ոսկանյան. Գորիսի քաղաքպետին երևի ի նշան այդ «հարգանքի» են ձերբակալել
- Մենք արգելում ենք թշնամու՝ Փաշինյանի մուտքը Սյունիք. քաղաքացի
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
- Զինվում ենք, գնանք դիրքեր. սյունեցիները բացեցին ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան