ՌԴ խաղաղապահ ուժերը Արցախում վնասազերծել են 8300 պայթուցիկ օբյեկտ
Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են շուրջ 238 հա տեղանք, 93 կիլոմետր ճանապարհներ և 423 բնակելի շենքեր: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ օբյեկտ:
Լեռնային Ղարաբաղի տարածքները պայթուցիկ առարկաներից և չպայթած զինամթերքից ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգեր: Դրանք թույլ են տալիս լեռնային տեղանքներում և եղանակային վատ պայմաններում պահպանել ականազերծման բարձր տեմպերը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
- Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան