Խայտառակ ապօրինություն ենք համարում այն ամենը, ինչ կատարվեց Առուշանյանի հետ. Ռուբեն Մելիքյան
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Քննչական կոմիտեում է:
«Խայտառակ ապօրինություն ենք համարում այն ամենը, ինչ կատարվեց Առուշանյանի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին, հայրենիքի զինվորին գիշերը հինգին տնից հանել են Քրեական օրենսգրքի ամենաթեթև հոդվածի կասկածանքով՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու, այն էլ փորձի համար:
«Մի քանի տասնյակ փաստաբաններով մեր մասնագիտական աջակցությունն ենք առաջարկելու Առուշան Առուշանյանին ու պատիվ ենք համարելու, երբ որ համաձայնվի, որպեսզի մենք էլ ներգրավենք այս վարույթում որպես պաշտպան»,- ասաց Ռ.Մելիքյանը:
Իրավապաշտպանն ասաց, որ միայն այն, որ բերման ենթարկելուց 6-7 ժամ անց փաստաբաններն ահազանգում են՝ չգիտեն, թե որտեղ է իրենց վստահորդը, նշանակում է գործ ունեն կոպտագույն խախտման հետ:
«Ազատությունից զրկված անձի նվազագույն իրավունքներից ամենակարևորներից մեկը փաստաբանի հետ կապվելու հնարավորությունն է: Դատավարական բնույթի խախտումներ են տեղի ունեցել»,- ասաց նա:
Փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ սա ևս մի ակցիա է, որպեսզի իշխանություններին լսեցնեն՝ հերիք է, միայն հրաժարական չտալու համար ազգ չեն պառակտում, երկիր չեն քանդում:
«Ես և իմ գործընկերներն այստեղ ենք աշխարհին, մարդկանց լսեցնելու, որ այստեղ տեղի է ունենում նպատակաուղղված պետության կազմաքանդում»,- նշեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Գուցե Գորիսի քաղաքապետին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն. պաշտպան
- Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ
- Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
- Նիկոլ, էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն. Գորիսի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան