ՔԿ. Տարածվում են ենթադրյալ գերեվարված անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են.
«Վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում:
Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը:
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա