Ստեփանակերտում խաղաղապահների համար կառուցվել է բլոկ-մոդուլային ճամբար
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի (БМГ) շինարարությունը ռուս խաղաղապահների համար:
«Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի կառուցումը` Ստեփանակերտ բնակավայրում 250 խաղաղապահ զորախմբի տեղակայման համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս պահին ավարտվում են ինժեներական սարքավորումների շահագործման հանձնման աշխատանքները: Ճամբար-քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզադահլիճ, սպայի տուն, լոգարան, առաջին բուժկետ, չորանոց, համազգեստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, շտաբ և գրասենյակ, պահարան, ճաշասենյակ, խոհանոց, սննդի խանութ, սանիտարական մոդուլներ, պահեստ, զենքեր և ինժեներական սարքավորումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան