Գուցե Գորիսի քաղաքապետին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն. պաշտպան
«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանից որևէ տեղեկություն չունենք, չգիտենք՝ որտեղ է գտնվում, չգիտենք՝ ձերբակալել են, թե ոչ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ առավոտյան ժամը 05:00-ին ինչ-որ անձիք են եկել, ներկայացել են իբրև ոստիկաններ ու տարել են:
«Անհանգստացած ենք, հաղորդում են տվել ոստիկանություն, որ առևանգված է, որովհետև բոլոր ժամկետները լրացել են, նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք:
Ասում են բերվել է Երևան, հստակ չգիտենք: Բայց որտեղ է պահվում, ինչ կարգավիճակում է պահվում, որևէ տեղեկություն չունենք»,- նշեց պաշտպանը:
Այժմ, նրա խոսքով, որոնողական աշխատանքներ են տանում:
«Չգիտենք՝ գուցե Առուշանյանին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն Հայաստանի սահմանը պաշտպանելու համար»,- ասաց Ա. Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Առուշ Առուշանյանը կոչով դիմել էր գորիսեցիներին՝ հավաքվել Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու «հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։
Հարակից հրապարակումներ`
- Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան